Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՉՈՐԱՑԱԾ ՈՍԿՈՐՆԵՐԸ ԿՅԱՆՔ ԵՆ ԱՌՆՈՒՄ ՓեՏՐՎԱՐ 6

    Եվ Ես Իմ Հոգին ձեր մեջ կդնեմ, և դուք կկենդանանաք, և Ես ձեզ կհանգստացնեմ ձեր երկրի վրա, և դուք կիմանաք, որ Ես’ Տերս, խոսեցի և կատարեցի, ասում է Տերը։ Եզեկիել 37.14:YRPArm 44.1

    Մարդը չէ, որ կյանք է ոգեշնչում: Իսրայելի Տեր Աստվածը կանի այդ մասը’ զարթոնք տալով անկենդան հոգևոր բնույթին: Զորաց Տիրոջ շունչը պետք է մտնի անկենդան մարմինների մեջ: Դատաստանի օրը, երբ բոլոր գաղտնիքները բացվեն, կիմացվի, որ Աստծո ձայնը խոսել է մարդկանց միջոցով և թարմացրել է թոշնած գիտակցությունը, թափահարել կենսազուրկ ունակությունները և դրդել մեղավորին ապաշխարության, զղջման և մեղքից հրաժարվելու: Այն ժամանակ հստակ կերպով կերևա, որ Հիսուս Քրիստոսի հավատը անձերի միջոցով է ներարկվել մարդկանց մեջ, և Տերը երկնքից հոգևոր կյանք է փչել մեղքի և օրինազանցության մեջ մեռածների վրա, և նրանցում զարթոնք է ապրել հոգևոր կյանքը:YRPArm 44.2

    Չորացած ոսկորների այս համեմատությունը կիրառվում է ոչ միայն աշխարհի, այլ նաև նրանց նկատմամբ, ովքեր օրհնվել են մեծագույն լույսով, քանի որ նրանք ևս նման են հովտում թափթփված կմախքներին: Նրանք ունեն մարդկային կազմվածք, մարմնի ձև, սակայն չունեն հոգևոր կյանք: Առակում չորացած ոսկորները իրար միացած չեն մնում մարդու մարմնի ձևով, քանի որ վերջույթների և ընդհանուր տեսքի հա-մաչափությունը բավական չէ: Կյանքի շունչը պետք է կյանք տա մարմնին, որպեսզի այն ուղիղ կանգնի և ակտիվանա: Այս ոսկորները ներկայացնում են Իսրայելի տունը’ Աստծո եկեղեցին, և եկեղեցու հույսը Սուրբ Հոգու կենարար ազդեցությունն է: Աստված պետք է փչի չորացած ոսկորների վրա, որպեսզի նրանք կարողանան ապրել:YRPArm 44.3

    Աստծո Հոգին Իր կենարար ուժով պետք է գտնվի յուրաքանչյուր մարդու մեջ, որպեսզի բոլոր հոգևոր մկաններն ու ջլերը գործեն: Առանց Սուրբ Հոգու, առանց Աստծո շնչի տեղի է ունենում գիտակցության ընդարմացում և հոգևոր կյանքի կորուստ: Շատերի անունները, ովքեր չունեն հոգևոր կյանք, գրված են եկեղեցու ցուցակներում, բայց ոչ Գառի կյանքի գրքում: Նրանք կարող են միանալ եկեղեցուն, սակայն միավորված չեն Տիրոջ հետ: Նրանք կարող են ջանասեր լինել որոշակի պարտականություններ իրականացնելիս և համարվեն կենդանի մարդիկ, սակայն նրանցից շատերը նմանների շարքում են’ «անուն ունես’ թե կենդանի ես, բայց մեռած ես» (Հայտնություն 3.1): ՅՕԱ աստվածաշնչյան մեկնաբանություններ, Էլեն Ուայթի մեկնաբանություններ, հատոր 4, 1165, 1166:YRPArm 44.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents