Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՀԱՆՁՆՎԱԾ ԿԱՄՔ հոկտեմբեր 16

    Որովհետև Աստված է, որ ներգործում է ձեզանում կամենալն էլ, անելն էլ Իր հաճության պես: Փիլիպպեցիս 2.13:YRPArm 305.1

    Քրիստոսն Իր եկեղեցուն խոստացավ Սուրբ Հոգու պարգևը, և այդ խոստումը պատկանում է մեզ ճիշտ այնքան, որքան առաջին աշակերտներին: Սակայն, ինչպես մյուս բոլոր խոստումները, այն տրվում է պայմանով: Կան շատերը, ովքեր հավատում և հայտարարում են, որ պահանջում են Տիրոջ խոստումը. նրանք խոսում են Քրիստոսի և Սուրբ Հոգու մասին, սակայն ոչ մի օգուտ չեն ստանում: Նրանք թույլ չեն տալիս, որպեսզի իրենց հոգին առաջնորդվի և կառավարվի երկնային զորությամբ: Մենք չենք կարող օգտագործել Սուրբ Հոգուն: Հոգին պետք է օգտագործի մեզ: Հոգու միջոցով Աստված աշխատում է Իր ժողովրդի մեջ «կամենալն էլ, անելն էլ Իր հաճության պես»: Սակայն շատերը սրան չեն հանձնվի: Նրանք ցանկանում են ինքնակառավարվել: Ահա թե ինչու չեն ստանում երկնային պարգևը:YRPArm 305.2

    Հոգին տրվում է միայն նրանց, ովքեր խոնարհությամբ սպասում են Աստծուն, նայում են Նրա առաջնորդությանն ու շնորհին: Աստծո զորու-թյունն սպասում է նրանց պահանջին և ընդունելությանը: Հավատով պահանջած խոստացված օրհնությունն իր հետևից բերում է մնացած բոլոր օրհնությունները: Այն տրվում է Քրիստոսի շնորհի հարստությանը համապատասխան, և Նա պատրաստ է տալ այդ օրհնությունը յուրա-քանչյուր մարդու նրա ընդունելու ունակությանը համապատասխան: Երբ Աստծո Հոգին տիրանում է սրտին, այն վերափոխում է կյանքը: Մեղավոր մտքերը մի կողմ են դրվում, չար արարքները մերժվում են, սերը, խոնարհությունը և խաղաղությունն զբաղեցնում են բարկության, նախանձի և վեճերի տեղը: Ուրախությունն զբաղեցնում է տխրության տեղը, և դեմքն արտահայտում է երկնքի ուրախությունը: Ոչ ոք չի տեսնում այն ձեռքը, որը բարձրացնում է բեռը, կամ այն լույսը, որն իջնում է երկնային պալատներից: Օրհնությունը գալիս է, երբ հոգին հավատով հանձնվում է Աստծուն: Այնուհետև անտեսանելի զորությունն ստեղծում է նոր արարած Աստծո պատկերով:YRPArm 305.3

    Սուրբ Հոգին մարդու մեջ հոգևոր կյանքի շունչն է: Սուրբ Հոգու փո-խանցումը Քրիստոսի կյանքի փոխանցումն է: Հոգին ընդունողին լցնում է Քրիստոսի հատկանիշներով: Ռևյու ընդ Հերալդ, 1908թ. նոյեմբերի 19:YRPArm 305.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents