Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՁԵԹ ՁԵՐ ԱՄԱՆՆԵՐԻ ՄԵՋ ՀՈՒՆՎԱՐ 8

    Այն հիմարները վեր առան իրենց լապտերները, բայց ձեթ վեր չառան իրենց հետ։ Սակայն իմաստուններն իրենց ամաններում ձեթ վեր առան իրենց լապտերների հետ մեկտեղ։ Մատթեոս 25.3,4:YRPArm 14.1

    Շատերը պատրաստակամորեն են ընդունում ճշմարտությունը, սակայն ձախողում են յուրացնել այն, և դրա ազդեցությունը մնայուն չի լինում: Նրանք նմանվում են հիմար կույսերին, ովքեր իրենց լամպերում ձեթ չունեին: Ձեթը Սուրբ Հոգու խորհրդանիշն է, որը տրվում է մարդուն առ Հիսուս Քրիստոսն ունեցած հավատի միջոցով: Նրանք, ովքեր աղոթքով որոնում են Սուրբ Գիրքը, ովքեր հիմնվում են Աստծո վրա հաստատուն հավատով, ովքեր հնազանդվում են Նրա պատվիրաններին, կլինեն իմաստուն կույսերին ներկայացնողների մեջ: Աստծո Խոսքի ուսմունքը չի պահանջում այո և ոչ, այլ այո և ամեն:YRPArm 14.2

    Ավետարանի պահանջները հեռահար բնույթ են կրում: Առաքյալն ասում է. «Եվ ամեն ինչ որ էլ անեք խոսքով կամ գործով, ամենը Տեր Հիսուսի անունով արեք’ գոհություն տալով Աստծուն և Հորը Նրա ձեռովը» (Կողոսացիս 3.17): «Ուրեմն, թե ուտեք, թե խմեք, թե ինչ գործ էլ որ անեք, ամեն բան Աստծո փառքի համար արեք» (Ա Կորնթացիս 10.31): Մենք ձեռք չենք բերի գործնական երկյուղածություն, եթե մեր սրտում տեղ չհատկացնենք Աստվածաշնչի մեծագույն ճշմարտություններին: Աստվածաշնչի կրոնը պետք է արտացոլվի կյանքի մեծ և փոքր գործերում: Այն պետք է տրամադրի քրիստոնյայի բնավորությունն ու գործելակերպը կարգավորող հզոր շարժառիթներ և սկզբունքներ:YRPArm 14.3

    Այն ձեթը, որն այդքան հարկավոր է հիմար կույսերին ներկայացնող մարդկանց, չպետք է մի կողմ թողնվի: Նրանք պետք է ճշմարտությունը բերեն հոգու սրբարան, որպեսզի այն մաքրի, զտի և սրբացնի: Դա պար-զապես անհրաժեշտ տեսություն չէ, դա Աստվածաշնչի սուրբ ուսմունքն է, որն անորոշ, ոչ կապակցված վարդապետություն չէ, այլ կենդանի ճշմարտություն, որը ներառում է Քրիստոսում կենտրոնացած հավիտե-նական շահերը: Նրանում է աստվածային ճշմարտության լիարժեք հա-մակարգը: Քրիստոսի հավատով հոգու փրկությունն այդ ճշմարտության հիմքն ու հենասյունն է:YRPArm 14.4

    Նրանք, ովքեր զգացել են իրական հավատ առ Քրիստոսը, ի ցույց են դնում դա բնավորության սրբությամբ և Աստծո օրենքին հնազանդութ-յամբ: Նրանք գիտակցում են, որ Հիսուսում եղած ճշմարտությունը հաս-նում է երկինք և պարուրում հավերժությունը: Նրանք հասկանում են, որ քրիստոնյայի բնավորությունը պետք է արտացոլի Քրիստոսի բնավո-րությունը և լինի շնորհով և ճշմարտությամբ լի: Նրանց տրվում է շնորհի ձեթը, որը պահպանում է մշտավառ կրակը: Հավատացյալի սրտում բնակվող Սուրբ Հոգին նրան լիարժեք է դարձնում Քրիստոսում: Ռևյու ընդ Հերալդ, 1895 թ. սեպտեմբերի 17:YRPArm 14.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents