Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՀՈՎՍԵՓ ՍեՊՏեՄԲեՐ 4

    Եվ Աստված ինձ ձեր առաջ ուղարկեց, որ երկրի վրա ձեզ համար սերունդ պահի, և ձեզ ապրեցնի մեծ ազատությունով։ Եվ արդ ոչ թե դուք ուղարկեցիք ինձ այստեղ, այլ Աստված: Եվ ինձ Փարավոնին հայր և նրա բոլոր տանը տեր, Եգիպտոսի բոլոր երկրին իշխան դրեց։ Ծննդոց 45.7, 8:YRPArm 262.1

    Աստված նախատեսել էր, որ Հովսեփի միջոցով Աստվածաշնչի կրոնը ներկայացվի եգիպտացիներին: Այս հավատարիմ վկան պետք է Քրիստոսին ներկայացներ արքայական պալատներում: Նրա երիտասարդության տարիներին Աստված Հովսեփի հետ շփվում էր երազների միջոցով’ ակնարկելով նրան այն բարձր պաշտոնի մասին, որին նա պետք է կանչվեր: Հովսեփի եղբայրները, կանխելու համար նրա երազների իրականացումը, վաճառեցին նրան որպես ստրուկ: Սակայն նրանց դաժան արարքը հանգեցրեց նրան, որ երազների կանխատեսությունը իրականություն դարձավ:YRPArm 262.2

    Նրանք, ովքեր փորձում են երես թեքել Աստծո նպատակից և ընդդի-մանալ Նրա կամքին, որոշակի ժամանակ կարող են բարգավաճել, սակայն Աստված աշխատում է իրականացնելու Իր սեփական նպատակները և ցույց կտա, թե ով է երկնքի և երկրի ղեկավարը:YRPArm 262.3

    Եգիպտոսում որպես ստրուկ վաճառվելը Հովսեփն ընկալեց որպես իր հետ տեղի ունեցած մեծագույն աղետ, սակայն նա զգաց Աստծուն վստահելու կարիքը, ինչը երբեք չէր արել իր հոր սիրով պաշտպանված լինելու տարիներին: Հովսեփն Աստծուն իր հետ տարավ Եգիպտոս: Այս փաստն ակնհայտ էր, քանզի, իր վիշտը կրելով հանդերձ, նա կենսուրախ էր: Ինչպես Աստծո տապանն Իսրայելին հանգիստ և բարգավաճում բերեց, այդպես էլ Աստծուն սիրող, աստվածավախ այս երիտասարդն օրհնություն բերեց Եգիպտոսին: Դա դրսևորվեց այնքան ընգծված կերպով, որ Պետափրեսը, ում տանը նա ծառայում էր, վերագրեց իր բոլոր օրհ-նություններն իր գնած ստրուկին և նրան դարձրեց որդի, ոչ թե ծառա: Աստծո նպատակն է, որ նրանք, ովքեր սիրում և պատվում են Իր անունը, պատիվ ստանան նաև իրենք, և որ նրանց միջոցով Աստծուն տված փառքը արտացոլվի նաև նրանց վրա:YRPArm 262.4

    Հովսեփի բնավորությունը չփոխվեց, երբ նրան բարձր պաշտոն վստահվեց: Նա բերվեց մի տեղ, ուր նրա առաքինությունը հստակ փայլով երևալու էր բարի գործերի մեջ: Աստծո օրհնությունները նրա վրա էին տանը թե դաշտում: Պետափրեսի տան ողջ պատասխանատվությունը դրված էր նրա վրա: Եվ այս ամենում նա ցուցաբերեց հաստատուն ազն-վություն, քանի որ սիրում էր Աստծուն և երկյուղում էր Նրանից: Ցուցում-ներ երիտասարդներին, 1897թ. մարտի 11:YRPArm 262.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents