Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԱՇԽԱՐՀԻ ԼՈՒՅՍԸ Հունիս 2

    Դուք աշխարհի լույսն եք: Մի քաղաք, որ կենում է սարի վրա, չի կարող թաքնվել: Մատթեոս 5.14:YRPArm 165.1

    Քրիստոնեական սկզբունքներին մեր հավատարմությունը կանչում է մեզ Աստծո ծառայությանը: Նրանք, ովքեր չեն օգտագործում իրենց տա-ղանդներն Աստծո գործի համար, Հիսուսի հետ բաժին չեն ունենա Նրա փառքից: Աստծո շնորհն ստացող յուրաքանչյուր անհատից պետք է լույս ճառագի: Խավարում շատ հոգիներ կան, բայց ի՜նչ հանգստություն, թեթևություն և հանդարտություն են շատերն զգում դրանից: Հազարավոր մարդիկ վայելում են մեծագույն լույսն ու թանկարժեք հնարավորու-թյունները, սակայն իրենց ազդեցությամբ կամ փողերով ոչինչ չեն անում ուրիշներին լուսավորելու համար: Նրանք նույնիսկ չեն վերցնում իրենց սեփական հոգիներն Աստծո սիրո մեջ պահելու պատասխանատվությունը, որպեսզի եկեղեցու համար բեռ չդառնան: Նման մարդիկ երկնքում բեռ և արգելք կլինեն: Հանուն Քրիստոսի, հանուն ճշմարտության, հանուն իրենց նման մարդկանց նրանք պետք է կանգնեն և հավերժության համար այլ գործ կատարեն: Երկնային տները պատրաստ են բոլոր նրանց համար, ովքեր կկատարեն Աստծո Խոսքում տրված պայմանները:YRPArm 165.2

    Մեղքի խավարում գտնվող հոգիների անունից, ում համար Քրիստոսը մահացավ, Նրա բոլոր ճշմարիտ հետևորդներին պատվիրված է լույս լինել աշխարհի համար: Աստված այս մեծ գործում Իր բաժինն ի կատար է ածել և սպասում է Իր հետևորդների համագործակցությանը: Փրկության ծրագիրն ամբողջովին մշակվել է: Քրիստոսի արյունն առաջարկվել է աշխարհի մեղքերի համար, Աստծո Խոսքը մարդու հետ խոսում է խորհրդով, հանդիմանությամբ, նախազգուշացմամբ, խոստմամբ և խրախուսանքով, և Սուրբ Հոգու արդյունավետ աշխատանքը սատարելու է նրան իր բոլոր ջանքերում: Սակայն այս ողջ լույսի հետ մեկտեղ աշխարհը շարունակում է անհետանալ խավարի մեջ՝ թաղված սխալի և մեղքի մեջ:YRPArm 165.3

    Ո՞վ կհամագործակցի Աստծո հետ այս հոգիներին դեպի ճշմարտություն շահելու համար: Ո՞վ կբերի նրանց փրկության բարի լուրը: Մարդիկ, ում Աստված օրհնել է լույսով և ճշմարտությամբ, պետք է լինեն ողորմության լրաբերները: Նրանց միջոցները պետք է հոսեն աստվածային ուղով: Նրանք պետք է ջանքեր գործադրեն, պետք է Աստծո հետ մշակներ դառնան՝ մերժելով և զոհաբերելով սեփական անձը, ինչպես դա արեց Հիսուսը, Ով մեզ համար դարձավ աղքատ, որպեսզի Իր աղքատության միջոցով մենք կարողանանք լինել հարուստ: Ռևյու ընդ Հերալդ, 1887թ. մարտի 1: YRPArm 165.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents