Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԳԱՆՁԵՐ ՓՆՏՐԵԼՈՎ ապրիլ 6

    Դարձյալ նման է երկնքի արքայությունը մի արտի մեջ թաքցված գանձի, որ նրան մի մարդ գտնելով թաքցրեց, և ուրախությունից գնում, ամենը, ինչ որ ունի, ծախում է և արտը առնում։ Մատթեոս 13.44:YRPArm 106.1

    Մեր օրերում եկեղեցին բավարարվում է հայտնության մակերեսային ճշմարտություններն ընդունելով, որոնք այնքան հեշտ ու պարզ են հասկանալու համար, որ շատերը կարծում են, թե սա այն ամենն է, ինչը կարևոր է: Սակայն մտքի վրա աշխատող Սուրբ Հոգին թույլ չի տալիս մնալ ծուլության մեջ: Այն արթնացնում է սխալներով և կեղծ վարդապե-տություններով չաղավաղված ճշմարտությունը փնտրելու մեծ եռանդ: Երկնային ճշմարտությունը կպարգևատրի ջանասեր որոնողին: Այն միտքը, որն իսկապես ցանկանում է բացահայտել ճշմարտությունը, չի կարող ծույլ լինել:YRPArm 106.2

    Երկնային արքայությունը նմանեցվում է արտում թաքցված գանձի, «որ նրան մի մարդ գտնելով թաքցրեց և ուրախությունից գնում, ամենը, ինչ որ ունի, ծախում է և արտը առնում”: Նա գնում է այն, որպեսզի կարողանա աշխատել արտում, մշակել դրա յուրաքանչյուր հատվածն ու տիրել դրա գանձերին: Սուրբ Հոգու աշխատանքն է ուղղորդել այս որոնումներն ու պարգևատրել դրանք: Որոնողը հողը փորելիս թանկարժեք հանքաքարի հողաշերտ է գտնում, որի արժեքը փորձում է գնահատել, և գործիքն ավելի խորն է մտցնում’ ավելի թանկարժեք գանձեր գտնելու համար: Այդպիսով, շատ հարուստ հանքաշերտ է բացահայտվում: Երկրի ոսկու դաշտերն այնքան կապված չեն թանկարժեք հանքաշերտի հետ, որքան հայտնության դաշտը, որն առաջնորդում է դեպի Քրիստոսի անքննելի հարստությունների ուսումնասիրությունը:YRPArm 106.3

    Տերը ցանկանում է, որ Իր հավատացյալ զավակներից յուրաքանչյուրը լինի հարուստ հավատով, և դա Սուրբ Հոգու’ սրտի հետ աշխատանքի պտուղն է: Հոգին աշխատանքն սկսում է ներսից’ գնալով դեպի դուրս, զարգացնելով այնպիսի բնավորություն, որը հավանության է արժանանում Աստծո կողմից: ճշմարտության գանձերի ինչքա՜ն առատ դաշտ է Քրիստոսն ավելացրել հավատի տիրույթին, որոնք պետք է յուրացնեն Իր աշակերտները: Մեզ հարկավոր է ավելի մեծ հավատ, եթե ցանկանում ենք ավելի լավ իմանալ Խոսքը: Աստվածային լուսավորությունն ստանալուն մեզ մեծապես խոչընդոտում է այն, որ չենք հիմնվում Սուրբ Հոգու ներգործության վրա: Էլեն Ուայթ, 1888թ. նյութեր, 1537, 1538: YRPArm 106.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents