Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՇՐՋԱՊԱՏՎԱԾ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՎԱՀԱՆՈՎ ՄԱՅԻՍ 3

    Եվ կանչիր Ինձ նեղության օրում, և Ես կազատեմ քեզ, և դու կփառաբանես Ինձ: Սաղմոս 50.15:YRPArm 134.1

    Երբ առաջ են գալիս անբացատրելի թվացող փորձություններ, մենք չպետք է թույլ տանք, որ մեր խաղաղությունն արատավորվի: Ինչքան էլ անարդար կերպով մեզ հետ վարվեն, թող որ ցասում առաջ չգա: Տրվելով վրեժի ոգուն’ մենք վնասում ենք ինքներս մեզ: Մենք կործանում ենք մեր վստահությունն առ Աստված և տրտմեցնում Սուրբ Հոգուն: Մեր կողմից է Վկան, երկնային Լրաբերը, Ով թշնամուն կփախցնի: Նա մեզ կպարուրի Արդարության Արևի պայծառ շողերով: Այդ շողերից ներս սատանան չի կարող ներխուժել: Նա չի կարող անցնել սուրբ լույսի այս վահանը:YRPArm 134.2

    Մինչ աշխարհն աճում է չարիքի մեջ, մեզանից ոչ ոք չպետք է խաբի ինքն իրեն, թե երբեք դժվարություններ չի ունենա: Սակայն հենց այս դժվարություններն են, որ մեզ բարձրացնում են Բարձրյալի լսարան: Մենք կարող ենք խորհուրդ խնդրել Նրանից, Ով անսահման իմաստնություն ունի:YRPArm 134.3

    Տերն ասում է. «Կանչիր ինձ նեղության օրում” (Սաղմոս 50.15): Նա հրավիրում է մեզ Իրեն ներկայացնել մեր հույզերն ու խնդիրները և աստվածային օգնության մեր կարիքը: Նա հորդորում է մեզ անընդհատ աղոթել: Դժվարությունների առաջանալուն պես մենք պետք է Նրան առաջարկենք մեր անկեղծ ու եռանդագին աղոթքները: Մեր համառ աղոթքներով մենք վկայում ենք առ Աստված ունեցած մեր մեծ վստահու-թյան մասին: Կարիքի գիտակցումն առաջնորդում է մեզ դեպի եռանդագին աղոթք, և մեր երկնային Հայրը հուզվում է մեր աղերսանքից:YRPArm 134.4

    Հաճախ նրանք, ովքեր տառապում են նախատինքից կամ հալածանքից իրենց հավատի համար, գայթակղվում են այն մտքից, թե Աստված լքել է իրենց: Մարդկանց աչքերում նրանք փոքրամասնություն են կազմում: Ամենայն հավանականությամբ նրանց թշնամիները հաղթանակ են տոնում նրանց նկատմամբ: Բայց թող որ նրանց խղճի հանգստությունը չխաթարվի: Նա, Ով տառապել է նրանց փոխարեն և կրել նրանց վշտերը և դժբախտությունները, չի լքել նրանց:YRPArm 134.5

    Աստծո զավակները մենակ և անպաշտպան չեն թողնված: Աղոթքը շարժում է Ամենակարողի ձեռքը: Աղոթքը «թագավորությունների հաղթեց, արդարություն գործեց, խոստմունքներ ստացավ, առյուծների բերաններ խցկեց, կրակի զորություն անցրեց», մենք պետք է հասկանանք, թե ինչ է նշանակում, երբ լսում ենք իրենց հավատի համար զոհված նահատակների մասին, «օտարների բանակները փախցրին” (Եբրայեցիս 11. 33, 34): Քրիստոսի առակները, 171, 172: YRPArm 134.6

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents