Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ՀՈՎՀԱՆՆԵՍԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՂ ՍեՊՏեՄԲեՐ 30

    Ես’ Հովհաննես, ձեր եղբայր և հավասար ընկեր նեղության և ար-քայության և Հիսուս Քրիստոսի համբերության, Պատմոս ասված կղզումն էի Աստծո խոսքի համար, և Հիսուս Քրիստոսի վկայության համար: Հայտնություն 1.9:YRPArm 288.1

    Արտաքուստ ճշմարտության թշնամիները հաղթանակած էին, սակայն Աստծո ձեռքն անտեսանելի կերպով գործում էր խավարում: Տերը թույլ տվեց Իր ծառային հայտնվել մի վայրում, ուր Քրիստոսը կկարողանար Իրեն ավելի լավ բացահայտել, մի վայր, որտեղ նա կարող էր ավելի թանկագին լուսավորություն ստանալ եկեղեցիների համար, քան երբևէ ստացել էր: Նա թույլ տվեց նրան հայտնվել միայնութան մեջ, որպեսզի նրա ականջն ու սիրտն ավելի լավ պատրաստվեին լսելու և ստանալու այն հայտնությունները, որոնք պետք է տրվեին: Այն մարդը, ով աքսորեց Հովհաննեսին, կրեց իր պատիժը, սակայն նա Աստծո ձեռքում գործիք դարձավ՝ իրականացնելու Նրա հավիտենական ծրագիրը. լույսը հանգց-նելու ջանքերը ճշմարտությունն ավելի հստակորեն ցուցադրեցին:YRPArm 288.2

    Հովհաննեսը զրկված էր իր եղբայրների ընկերակցությունից, սակայն ոչ ոք չէր կարող զրկել նրան Աստծո ընկերակցությունից: Մեծ լույս պետք է փայլեր Քրիստոսից Իր ծառայի վրա: Աստված հսկում էր Իր տարագիր աշակերտին և տալիս էր նրան Իր հրաշալի հայտնությունը: Նրա սիրելի աշակերտը առատորեն օրհնված էր: Մյուս աշակերտների հետ նա քայլեց և խոսեց Հիսուսի հետ’ սովորելով Նրանից և ուրախանալով Նրա խոսքերով: Նրա գլուխը հաճախ էր հանգչել իր Փրկչի գրկում: Սակայն նա պետք է տեսներ Նրան նաև Պատմոսում:YRPArm 288.3

    Աստված, Քրիստոսը և երկնային հրեշտակներն ընկերակցում էին Հովհաննեսին միայնակ կղզում, և նրանցից նա ստացավ անսահման կարևորության ցուցումներ: Այնտեղ նա գրի առավ Աստծուց ստացած տեսիլքներն ու հայտնությունները, որոնք պատմում էին այն բաների մասին, որոնք տեղի էին ունենալու այս երկրագնդի պատմության վերջին դրվագներում: Երբ նրա ձայնն այլևս չէր կարող վկայել ճշմարտության մասին, Պատմոսում նրան տրված պատգամները պետք է առաջ գնային վառվող լամպի նման: Դրանցից տղամարդիկ և կանայք պետք է իմանային Աստծո նպատակները, որոնք վերաբերում էին ոչ միայն հրեա ազգին, այլ երկրի երեսին եղող բոլոր ազգերին: Ժամանակների նշանները, 1905թ. մարտի 22: YRPArm 288.4