Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ԱՍՏԾՈ ԸՆՏԱՆԻՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ ՄԱՅԻՍ 13

    Եվ հիշիր քո ստեղծողին քո երիտասարդության օրերում, քանի որ չեն եկել թշվառության օրերը, և չեն հասել այն տարիները, որ ասես, թե նրանց չեմ հավանում: Ժողովող 12.1:YRPArm 144.1

    Այն բոլոր օրհնությունները, որոնք Հայրը տվել է ավելի հասուն փոր-ձառություն ունեցողների համար, տրվել են նաև երեխաներին և երիտա-սարդներին Հիսուս Քրիստոսի միջոցով: Երբ Տերը տեսնում է երեխաներին Քրիստոսի կյանքն ու դասերն ուսումնասիրելիս, Նա տալիս է նրանց Իր հրեշտակներին, որպեսզի պահեն նրանց իրենց բոլոր ուղիներում, ինչպես տվեց Իր հրեշտակներին Հիսուս Քրիստոսին՝ Իր սիրելի Որդուն: Հրեշտակ-ները ծառայում էին Հիսուսին, երբ Նա ապրում էր երկրի վրա Աստծո Սուրբ Հոգու առաջնորդությամբ՝ անելով Իր երկնային Հոր կամքը, որպեսզի բնա-վորության ճիշտ օրինակ թողներ. դա կլիներ օրինակ երեխաների և երի-տասարդների համար: Նա ցանկանում էր, որ իրենց կյանքի յուրաքանչյուր գործողության մեջ նրանք անեին այնպիսի բաներ, որոնք կարժանանային Աստծո հավանությանը: Նա գիտեր, որ ցանկացած բարի գործ, բարության յուրաքանչյուր դրսևորում, այդ թվում՝ նաև հորը և մորը ենթարկվելը, կգրանցվեն երկնային գրքերում:YRPArm 144.2

    Նրանք, ովքեր հարգում են իրենց ծնողներին, կքաղեն խոստման իրա-կանացման պարգևը, և նրանց օրերը կերկարանան այն երկրի վրա, որ իրենց Տեր Աստվածը տվել է իրենց: Երեխաները պետք է շարունակեն բա-րի գործեր անել՝ աղոթելով, որ Հիսուսի արժանիքներով Տերը տա իրենց Իր շնորհը, Իր միտքը, Իր բնավորության գեղեցկությունը: Աստված ոչ մի օրհ-նություն չի թաքցրել, որոնք անհրաժեշտ են երեխաների և երիտասարդ-ների բնավորությունն աստվածային նմուշին համապատասխան ձևավո-րելու համար, որոնք տրվել են Հիսուսի երիտասարդության օրերին: Նրանք պետք է խնդրեն Նրա բնավորության շնորհը պարզ և վստահ հավատով և Հիսուսի անունով այնպես, ինչպես որդին մի բան կխնդրի իր երկրային ծնողից:YRPArm 144.3

    Թանկագին երեխաներ և երիտասարդներ, դուք նոր սրտի կարիք ունեք: Խնդրեք Աստծուն այդ մասին: Նա ասում է. «Եվ Ես ձեզ նոր սիրտ պիտի տամ” (Եզեկիել 36.26): Երբ խնդրում եք Նրա կամքի համաձայն, մի կասկա-ծեք, որ կստանաք, քանի որ ինչ որ Աստված խոստացել է, կիրականացնի: Եթե գալիս եք սրտի իրական զղջումով, չպետք է կարծեք, թե ամբարտա-վան եք, եթե խնդրում եք Աստծուց այն, ինչ Նա խոստացել է: Ամաբարտավանություն կլինի խնդրել բաներ, որոնք կբավարարեն ձեր եսասիրական հակումները, երկրային արժեքներում մարդկային հաճույքները: Սակայն երբ խնդրում եք հոգևոր օրհնություններ, որոնց կարիքն այդքան զգում եք՝ կատարելագործելու ձեր բնավորությունը Քրիստոսի նմանությամբ, Տերը վստահեցնում է ձեզ, որ խնդրում եք խոստման համաձայն, և այն կհաստատվի: Ցուցումներ երիտասարդներին, 1894թ. օգոստոսի 23: YRPArm 144.4