Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ՄԵՐԿԱՑՆԵԼՈՎ ԹՇՆԱՄՈՒ ՀՆԱՐՔՆԵՐԸ դեկտեմբեր 6

    Այսուհետև, եղբայրներս, զորացեք Տերով և Նրա զորության կարողությունով: Եփեսացիս 6.10:YRPArm 358.1

    Մենք’ որպես ժողովուրդ, սպասում ենք, որ Տերն իջնի ամպերից, և որքա՜ն մանրամասնորեն պետք է ուսումնասիրենք մեր սրտերը’ հաս-կանալու’ մենք հավատի մե՞ջ ենք, թե՞ ոչ: Թվում է, թե բոլորի աչքերի առաջ մշուշ է, քանի որ չեն կարողանում տարբերակել հոգևոր արժեքները և չեն ճանաչում սատանայի գործերը, որոնք նախատեսված են իրենց հոգիները որսալու համար: Քրիստոնյաները չպետք է լինեն կրքի ստրուկ, նրանք պետք է կառավարվեն Աստծո Հոգով: Սակայն շատերը դառնում են թշնամու որս, քանզի երբ գայթակղությունները գալիս են, նրանք չեն մնում Հիսուսում, այլ դուրս են գալիս Նրա ձեռքից և մոլորված’ կորցնում են իրենց հավատն ու համարձակությունը: Նրանք մոռանում են, որ Հիսուսն օգնել է իրենց անցյալի դժվարություններում, որ Նրա շնորհը բավական է օրվա փորձություններին դիմակայելու համար, և որ Նա կարող է օգնել նաև տվյալ դժվարության ժամանակ:YRPArm 358.2

    Մեր ամենօրյա փոքր դժվարություններում մենք սխալներ ենք գործում և թույլ ենք տալիս, որպեսզի դրանք մեզ նյարդայնացնեն և բարկացնեն’ այդպիսով գայթակղության քարեր ստեղծելով մեզ և ուրիշների համար: Սակայն մեծագույն կարևորության օրհնություններն այս ամենօրյա անհանգստությունների համբերատար տոկունության արդյունքն են, որովհետև մենք պետք է ուժ ստանանք ամենամեծ դժվարությունները տանելու համար: Սատանան մեզ կենթարկի ամենախիստ փորձու-թյունների, իսկ մենք պետք է սովորենք Աստծո մոտ գալ յուրաքանչյուր և ամեն արտակարգ իրավիճակում:YRPArm 358.3

    Մենք դավանում ենք աստվածաշնչյան քրիստոնեություն և խավարում չենք, որպեսզի քայլենք անորոշության մեջ: Մենք պետք է իմանանք, թե ուր ենք գնում: Եվ չենք կարող լինել խավարում, եթե հետևում ենք Քրիստոսին որպես մեր Առաջնորդ, քանի որ Նա ասում է. «Ով որ Իմ հետևից գա, նա խավարում չի գնա, այլ կյանքի լույսը կընդունի» (Հովհաննես 8.12): Երբ ճանապարհը թվում է դժվարություններով պաշարված և խավարով պատված, մենք պետք է հավատանք, որ առջևում լույս կա, և չթեքվենք աջ կամ ձախ, այլ գնանք առաջ’ չնայելով մեր բոլոր փորձություններին և գայթակղություններին: Ռևյու ընդ Հերալդ, 1891թ. մայիսի 19:YRPArm 358.4