Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ԱՍՏՎԱԾ ԿԱՐՈՂ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՀԱՍԱՐԱԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՈՒԼԻՍ 18

    Եվ Մովսեսն ասաց Իսրայելի որդիներին. Տեսեք, Եհովան Ովրի որդի Ուրիի որդի Բեսելիելին կանչեց Հուդայի ցեղից’ անունով: Եվ լցրեց նրան Աստծո Հոգով, իմաստությունով, հանճարով և գիտությունով և ամեն կերպ ճարտարությունով: Ելից 35.30, 31:YRPArm 212.1

    Ընդհանուր արվեստի ունակությունը պարգև է Աստծուց: Նա տալիս է և’ պարգևը, և’ այն ճիշտ օգտագործելու իմաստությունը: Երբ Նա ցանկացավ, որ աղոթարանում գործ կատարվեր, ասաց. «Ահա կանչեցի անունով Ովրի որդի Ուրիի որդի Բեսելիելին Հուդայի ցեղից: Եվ լցրի նրան Աստծո Հոգով, իմաստությունով և հանճարով և գիտությունով և ամեն ճարտարությունով” (Ելից 31.2, 3): Եսայիա մարգարեի միջոցով Տերն ասաց. «Ականջ դրեք, և լսեք Իմ ձայնը, մտիկ տվեք, և լսեք Իմ խոսքը: Մի՞թե ամեն օր հերկում է հերկողը ցանելու համար, և բանո՞ւմ, տա-փանո՞ւմ իր արտը”:YRPArm 212.2

    «Չէ՞ որ նրա երեսը շիտակելուց հետո ցրիվ է տալիս արջնդեղը և ցանում չամանը, և ցորենը կարգո՞վ դնում և գարին իր որո՞շ տեղը և հաճարը իր սահմանումը: Եվ նա կրթել է նրան խոհեմության, և ուսուցրել է նրան իր Աստվածը։ Որովհետև արջնդեղը կամնասայլով չի ծեծվի, և սայլի անիվը չի դարձվի չամանի վրա, այլ գավազանով է թակվում արջնդեղը, և չամանը’ մահակով: Ցորենը կփշրվի՞. Ոչ, հավիտյան. մարդ նրան կասում է կասում, և իր սայլի անիվը քշում նրա վրա և իր ձիերին, և նրանք չեն փշրվում: Սա էլ Զորաց Եհովա Տերիցն է դուրս գալիս, որի խորհուրդն’ սքանչելի, հանճարը գերազանց է” (Եսայիա 28.25-29):YRPArm 212.3

    Աստված բաժանում է Իր պարգևները ինչպես որ հաճո է Իրեն: Նա տալիս է մի պարգևը մեկին, մեկ ուրիշը’ մյուսին, բայց բոլորը’ ամբողջ մարմնի բարօրության համար: Աստծո կարգադրությունն է, որ ոմանք ծառայեն մի տեղ, մյուսները’ ուրիշ տեղ’ բոլորն աշխատելով միևնույն Հոգու առաջնորդությամբ: Այս ծրագրի ճանաչումը կլինի երաշխիք մրցակցության, հպարտության, նախանձի կամ ուրիշին ուղղված ար-համարհանքի դեմ: Այն կուժեղացնի միաբանությունն ու փոխադարձ սերը: Խորհուրդներ ծնողներին և ուսուցիչներին, 314, 315:YRPArm 212.4