Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ՀՈԳԻՆ ՇԱՐԺՎՈՒՄ Է ՄԵՐ ՄԵՋ ՀՈՒՆՎԱՐ 21

    Սրանով գիտենք, որ մենք նրանում ենք բնակված, և Նա’ մեզանում, որ Իր Հոգուց տվեց մեզ։ Ա Հովհաննես 4.13:YRPArm 27.1

    Թեև մենք չենք կարող տեսնել Աստծո Հոգին, գիտենք, որ օրինազան-ցության և մեղքի մեջ թաղված մարդիկ հանդիմանվել և դարձի են եկել Նրա գործունեության ազդեցությամբ: Թեթևամիտներն ու քմահաճները լրջացել են, խստապարանոցներն՝ ապաշխարել, անհավատները’ հա-վատացել: Խաղամոլը, հարբեցողն ու անբարոյականը դարձել են հուսալի, սթափ և անարատ, ապստամբն ու համառը՝ խոնարհ և քրիստոսանման: Երբ տեսնում ենք բնավորության այս փոփոխությունները, կարող ենք վստահ լինել, որ Աստծո դարձի բերող ուժը վերափոխել է մարդուն ամբողջությամբ: Մենք չենք տեսել Սուրբ Հոգուն, սակայն տեսել ենք Նրա աշխատանքի ապացույցը կարծրասիրտ և համառ մեղավորների վերափոխված բնավորության օրինակով: Ինչպես քամին է իր ողջ ուժով շարժվում բարձր ծառերի մեջ և կռացնում դրանց, այնպես էլ Սուրբ Հոգին կարող է աշխատել մարդկանց սրտերի հետ, և ոչ մի մահկանացու մարդ չի կարող սահմանագծել Աստծո աշխատանքը:YRPArm 27.2

    Աստծո Հոգին տարբեր մարդկանց վրա տարբեր կերպ է դրսևորվում: Մեկն այդ զորության ազդեցության տակ կդողա Աստծո Խոսքից: Նրա համոզմունքներն այնքան ուժգին կլինեն, որ կթվա, թե զգացմունքների փոթորիկն ու իրարանցումն է հուզում իր սիրտը, և իր ողջ էությունը զի-նաթափ է լինում ճշմարտության դատապարտող զորության առաջ: Երբ Աստված թողություն է տալիս ապաշխարող մարդուն, նա Աստծո նկատ-մամբ լցվում է ջերմությամբ և սիրով, վճռականությամբ և եռանդով, և ստացված կենարար Հոգին չի կարող ճնշվել: Քրիստոսը նրանում հա-վերժական կյանքի ջուր ցայտող աղբյուր է: Նրա սիրո զգացողությունն այնքան խորն ու առատ է, որքան նրա չարչարանքն ու հոգեվարքն էր: Նրա հոգին նման է մեծ և խորը փլուզման շատրվանի, և նա շնորհակալություն է հայտնում և փառք տալիս, արտահայտում իր երախտագիտությունն ու ուրախությունը, և երկնային քնարներն սկսում են նվագել ուրախության նոտաներ: Նա պատմություն ունի պատմելու, բայց ոչ հստակ, հասարակ և մեթոդաբանական ձևով: Նա Հիսուս Քրիստոսի արժանիքներով փրկագնված հոգի է, և նրա ողջ լինելիությունը սքանչանում է Աստծո փրկության գիտակցումից: Ռևյու ընդ Հերալդ, 1896թ. մայիսի 5: YRPArm 27.3