Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԿԵՆԴԱՆԻ ՋՈՒՐԸ ՊԵՏՔ Է ԿԻՍՎԻ ՀՈՒՆՎԱՐ 11

    Այլ այն ջուրը, որ Ես կտամ նրան, ջրի աղբյուր կլինի նրանում, որ հավիտենական կյանքի համար կբխի։ Հովհաննես 4.14:YRPArm 17.1

    Քանի որ փրկության ծրագիրը սկսվում և ավարտվում է որպես պարգև, այն պետք է առաջ տարվի: Զոհաբերության այն նույն Հոգին, որ մեզ համար փրկություն գնեց, կբնակվի բոլոր նրանց սրտերում, ովքեր կդառան երկնային պարգևի մասնակիցներ: Պետրոս առաքյալն ասում է. «Ամեն մեկդ ինչպես որ շնորհք է ընդունել’ այն իրար մատակարարեցեք. Ինչպես Աստծո կերպ կերպ շնորհաց լավ տնտեսներ» (Ա Պետրոս 4.10): Հիսուսն Իր աշակերտներին ուղարկելուց առաջ ասաց. «...ձրի առել եք, ձրի տվեք» (Մատթեոս 10.8): Քրիստոսի հետ լիարժեք համաձայնության մեջ եղող մարդու մեջ չի կարող լինել եսասիրական կամ վատ ոչինչ: Կենդանի աղբյուրից խմող մարդը կբացահայտի, որ այն «նրանում է, որ հավիտենական կյանքի համար կբխի”: Նրա մեջ Քրիստոսի Հոգին նմանվում է անապատում ցայտող աղբյուրի, որը թարմացնում է բոլորին և կործանման եզրին գտնվողներին դարձնում անհամբեր կյանքի ջրից խմելու:YRPArm 17.2

    Քրիստոսում բնակվում էր նույն սիրո և ինքնազոհության հոգին, որը դրդեց Պողոս առաքյալին գրել իր բազմազան գործերը: «Ես պարտական եմ, - ասում է նա, հույներին և բարբարոսներին, իմաստուններին և ան-միտներին” (Հռոմեացիս 1.14): «Ինձ’ ամեն սուրբերի հետինիս, տրվեց այս շնորհքը, որ հեթանոսների մեջ ավետարանեմ Քրիստոսի անքննելի հարստությունը” (Եփեսացիս 3.8):YRPArm 17.3

    Մեր Տերը նախատեսել է, որ Իր եկեղեցին աշխարհին արտացոլի այն լիությունն ու կատարելությունը, որը մենք գտնում ենք Իրենում: Մենք մշտապես ստանում ենք Աստծո առատությունը և նույնից բաժին հանելով’ պետք է աշխարհին ներկայացնենք Քրիստոսի սերն ու բարեգործությունը: Մինչ երկինքը հուզված լրաբերներ է ուղարկում աշխարհի բոլոր ծայրերը’ փրկագնման գործն առաջ տանելու, կենդանի Աստծո եկեղեցին ևս պետք է դառնա Հիսուս Քրիստոսի գործընկերն այս հարցում: Մենք Նրա առեղծվածային մարմնի անդամներն ենք: Նա Գլուխն է, որ կառավարում է մարմնի բոլոր անդամները: Հիսուսն Ինքը, Իր անսահման ողորմությամբ, աշխատում է մարդկանց սրտերի հետ’ իրականացնելով այնպիսի զարմանահրաշ հոգևոր փոփոխություններ, որ հրեշտակները դրանց նայում են զարմանքով և ուրախությամբ: Ռևյու ընդ Հերալդ, 1908թ. դեկտեմբերի 24:YRPArm 17.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents