Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ՆԱ ԿԱՆՉՈՒՄ Է ՈՒՐԱԽ ՓԱՌԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՅեմբեր 21

    Ուրախ եղեք Տերում ամեն ժամանակ. դարձյալ ասում եմ ուրախ եղեք: Փիլիպեցիս 4.4:YRPArm 342.1

    Աղոթեք, աղոթեք եռանդով և առանց դադարի, սակայն մի մոռացեք փառաբանել: Յուրաքանչյուր Աստծո զավակ պետք է արդարացնի Նրա բնավորությունը: Դուք կարող եք մեծարել Տիրոջը, կարող եք ցույց տալ պահպանող շնորհի զորությունը: Շատ են այն մարդիկ, ովքեր չեն գնահա-տում ո՜չ Աստծո մեծ սերը, ո՜չ էլ Հիսուսի աստվածային կարեկցանքը: Շա-տերն էլ նույնիսկ քամահրանքով են վերաբերվում փրկագնման ծրագրում ներկայացված անզուգական շնորհին: Այս մեծ փրկության բոլոր հաղորդա-կիցները որոշակիորեն ու հստակ կերպով չեն նայում այս հարցին: Նրանք չեն մշակում երախտապարտ սրտեր: Սակայն փրկագնման թեման այնքան խորն է ու կարևոր, որ հրեշտակներին խիստ հուզում է, և նրանք ուզում են զբաղվել դրանով. կլինի գիտություն, և փրկվածների երգը կթևածի հավի-տենության անանցանելի դարերում: Արդյո՞ք փրկագնման հարցը արժանի չէ խնամքով ուսումնասիրության և խորհրդածության այժմ: Չպե՞տք է արդյոք մենք փառաբանենք Աստծուն սրտով, հոգով և բարձրաձայն «Նրա հրաշքների համար, որ արեց մարդկանց որդիներին” (Սաղմոս 107.8):YRPArm 342.2

    Փառաբանեք Տիրոջն Իր ժողովրդի մեջ: Երբ Տիրոջ խոսքը խոսվեց հին հրեաներին, հրամանը հետևյալն էր. «Եվ բոլոր ժողովուրդն ասի. Ամեն» (Սաղմոս 106.48): Երբ ուխտի տապանակը բերվեց Դավթի քաղաք, ուրա-խության և հաղթանակի սաղմոս երգվեց, «Եվ բոլոր ժողովուրդն ասաց’ Ամեն և օրհնեց Տիրոջը» (Ա Մնացորդաց 16.36): Այս ջերմ արձագանքն ապացույց էր, որ նրանք հասկացան խոսված խոսքն ու միաբանվեցին Աստծուն երկրպագելու:YRPArm 342.3

    Մեր կրոնական ծառայություններում չափից շատ ձևականություն կա: Տերը կցանկանար, որպեսզի Իր ծառայողները քարոզեին Խոսքը Սուրբ Հո-գուց դրված, և լսողներն էլ չմնային ծույլ անտարբերության մեջ’ արձագանք չտալով ասվածին: Այդ կերպ անհավատի ստացած տպավորությունը ոչ այլ ինչ է, քան բարենպաստ հող Քրիստոսի կրոնի համար: Այս ձանձրալի, ան-հոգ քրիստոնյաները եռանդից ու փառասիրությունից զուրկ չեն, երբ հերթը հասնում է աշխարհային գործերին, բայց հավիտենական կարևորության արժեքները նրանց խորությամբ չեն հուզում: Աստծո լրաբերների միջոցով հաղորդակցվող Նրա ձայնը կարող է լինել հաճելի երգ, սակայն դրա սուրբ նախազգուշացումները, հանդիմանությունները և խրախուսանքները բո-լորն անուշադրության են մատնում: Աշխարհի հոգին կաթվածահար է արել նրանց: Աստծո Խոսքի ճշմարտությունները խոսվում են ծանր ականջներին և կարծր ու չտպավորվող սրտերին: Պետք է լինեն արթուն, ակտիվ եկեղեցիներ’ Քրիստոսի ծառայողներին քաջալերելու, աջակցելու և հոգիների փրկության գործում նրանց օգնելու համար: Որտեղ եկեղեցին քայլում է լույսի մեջ, այնտեղ միշտ կլինեն ուրախ, սրտից բխած պատասխաններ և զվարթ փառաբանության խոսքեր: Վկայություններ եկեղեցու համար 5.317, 318: YRPArm 342.4