Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՉՎՍՏԱՀԵԼՈՎ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ապրիլ 23

    Քո պատվիրանքների վրա կմտածեմ և Քո ճանապարհին մտիկ կտամ։ Քո հրամաններով կուրախանամ և Քո խոսքը չեմ մոռանա: Սաղմոս 119.15, 16:YRPArm 123.1

    Իր Խոսքում Աստված մարդուն տվել է փրկության համար անհրաժեշտ գիտությունը: Սուրբ Գիրքը պետք է ընդունվի որպես Նրա կամքի հեղինակավոր, անսխալական հայտնություն: Դա է բնավորության չա-փանիշը, վարդապետությունը հայտնողը, փորձառության ստուգողը: «Ամեն Գիրք աստվածաշունչ են և օգտակար վարդապետության և հան-դիմանության և ուղղելու և արդարություն խրատելու համար, որ Աստծո մարդը կատարյալ լինի ամեն բարի գործերի համար պատրաստված» (Բ Տիմոթեոս 3.16, 17):YRPArm 123.2

    Սակայն այն փաստը, որ Աստված Իր կամքը մարդկանց հայտնել է Իր Խոսքի միջոցով, անկարևոր չի դարձնում Սուրբ Հոգու շարունակական ներկայությունն ու առաջնորդությունը: Հակառակը, Հոգին խոստացվել է մեր Փրկչի կողմից’ բացահայտելու Իր Խոսքն Իր ծառաներին, լուսավորելու և կիրառելու դրա ուսմունքը: Եվ քանի որ Աստվածաշունչը ներշնչել է Աստծո Հոգին, անհնար է, որ Հոգու դասերը երբևէ հակասեն Խոսքին: Հոգին չի տրվել և երբեք էլ չի կարող տրվել Աստվածաշնչին փոխարինելու համար, քանի որ Սուրբ Գիրքն ակնհայտորեն նշում է, որ Աստծո Խոսքն է այն չափանիշը, որով պետք է չափվեն բոլոր ուսմունքներն ու փորձառությունները: Հովհաննես առաքյալն ասում է. «Սիրելիներ, ամեն հոգու մի հավատաք, այլ փորձեք հոգիները, թե արդյո՞ք Աստծուց են, որովհետև շատ սուտ մարգարեներ են դուրս եկել աշխարհք” (Ա Հով-հաննես 4.1): Իսկ Եսայիան հայտարարում է. «Օրենքին ու վկայությանը դիմեք, եթե նրանք չխոսեն այս խոսքի համեմատ, նրանք արշալույս չունեն» (Եսայիա 8.20):YRPArm 123.3

    Մեծ նախատինք դրվեց Սուրբ Հոգու աշխատանքի վրա այն դասա-կարգի սխալների արդյունքում, որը, վկայակոչելով սեփական լուսա-վորությունը, հայտարարում է, որ այլևս Աստծո Խոսքով առաջնոդվելու կարիք չունի: Նրանք կառավարվում են տպավորություններով, որոնք համարում են Աստծո ձայնն իրենց հոգում: Սակայն նրանց կառավարող հոգին Աստծո Հոգին չէ: Տպավորություններին հետևելն ու Սուրբ Գիրքը մերժելը կարող են տանել միայն շփոթմունքի, մոլորության և կործանման և ծառայում են միայն չարի ծրագրերն առաջ տանելուն:YRPArm 123.4

    Քանի որ Սուրբ Հոգու ծառայությունը կենսական կարևորություն ունի Քրիստոսի եկեղեցու համար, սատանան փորձում է ծայրահեղականների և մոլեռանդների միջոցով նախատինք բերել Հոգու աշխատանքի վրա և ստիպել Աստծո ժողովրդին մերժելու զորության այս աղբյուրը, որ Տերն Ինքն է տվել: Մեծ Պայքար, vii:YRPArm 123.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents