Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՏՐՎԱԾ Է ՓեՏՐՎԱՐ 16

    Որովհետև Աստծո շնորհքով, որ ինձ տրված է, ասում եմ ձեր մեջ ամենին, բան չմտածել նրանից ավելի, քան թե արժան է մտածել, այլ մտածել պարկեշտ կենալ այնպես, ինչպես որ Աստված ամեն մեկի հավատի չափը բաժանեց: Հռոմեացիս 12.3:YRPArm 54.1

    Ճշմարտության ընդունումը Աստծո սրբագործման միջոցներից մեկն է: Որքան պարզորոշ ենք մենք հասկանում այն ճշմարտությունը, որը Նա սերմանում է մեր մեջ, այնքան հավատարմությամբ կհնազանդվենք դրան, այնքան խոնարհ կլինենք մեր սեփական գնահատմամբ և նույնքան բարձր՝ տիեզերքի գնահատմամբ: Ինչքան ոչ եսասիրական են առ Աստված ուղղված մեր ջանքերը, այնքան քրիստոսանման կլինի դրանց ազդեցությունը, և այնքան ավելի մեծ կլինի դրանց իրականացրած բարին:YRPArm 54.2

    Մեծ տարբերություն կա աշխարհի հոգու և Քրիստոսի Հոգու միջև: Առաջինը տանում է դեպի շահամոլություն, դեպի գանձեր դիզելը, որոնք կոչնչացվեն վերջին օրերի կրակով, երկրորդը տանում է դեպի ինքնա-մերժում և ինքնազոհություն, դեպի այնպիսի գանձեր դիզելը, որոնք երբեք չեն ոչնչանա:YRPArm 54.3

    Հավատով ստացած Սուրբ Հոգին կոտրում է կամակոր սրտերը: Սա է ճշմարտության սրբագործության հոգին և ուժը, հավատի աղբյուրը, որն աշխատում է սիրով և մաքրագործում է սիրտը: Ճշմարիտ մեծարումն աճում է Քրիստոսի կյանքում զարգացրած խոնարհությունից, որը ցուցադրվում է այն հիասքանչ զոհով, որը Նա արեց անհետացող հոգի-ներին փրկելու համար: Նա, ով մեծարվում է Աստծուց, պետք է նախ և առաջ խոնարհեցնի իրեն: Աստված մեծարեց Քրիստոսին բոլոր անուն-ներից ավելի բարձր: Սակայն Քրիստոսը նախ և առաջ հասավ մարդկային վշտի ամենախորքերին՝ միահյուսվելով մարդկության կարեկցանքին Իր խոնարհությամբ և հեզությամբ: Նա թողեց մի օրինակ, որին բոլոր Նրա ծառայության մեջ եղողները պետք է հետևեն:YRPArm 54.4

    «Ինձանից սովորեք», - ասաց աշխարհին երբևէ հայտնի ամենամեծ Ուսուցիչը: «Ինձանից սովորեք, որովհետև Ես հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք» (Մատթեոս 11.29): Միայն Աստծո Խոսքը կարդալը բավարար չէ մեզ համար: Սուրբ Գիրքը մեզ տրված է որպես հրահանգիչ, և մենք այն պետք է ուսումնասիրենք ուշադրությամբ և ջանասիրաբար՝ համեմատելով մի բաժինը մյուսի հետ: Գիրն է բանալին, որ բացում է Սուրբ Գիրքը: Երբ մենք կարդում, ուսումնասիրում և աղոթում ենք, մեր կողքին է աստվածային Ուսուցիչը՝ Սուրբ Հոգին, Ով լուսավորում է մեր միտքը, որպեսզի մենք հասկանանք Աստծո Խոսքի մեծագույն ճշմարտությունները: Խաղաղօվկիանոսյան միության մատյան, 1905թ. փետրվարի 23: YRPArm 54.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents