Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՄԵԾԱԳՈՒՅՆ ՊԱՐԳԵՎԸ հոկտեմբեր 2

    Բայց մեզ ձեզ հետ Քրիստոսում հաստատողը և մեզ օծողն Աստված է, որ մեզ կնքեց էլ, և Հոգու գրավը մեր սրտերի մեջ տվեց: Բ Կորնթացիս 1.21, 22:YRPArm 291.1

    Սուրբ Հոգին տալիս անհնար էր, որ Աստված ավելին տար: Այս պարգևին ուրիշ ոչինչ չէր կարող ավելացվել: Դրանով բավարարվում են բոլոր կարիքները: Սուրբ Հոգին Աստծո անհրաժեշտ ներկայությունն է, և եթե գնահատվի, կբերի փառաբանություն, երախտագիտություն և մշտապես կցայտի հավերժական կյանք: Հոգու վերականգնումը շնորհի ուխտն է: Սակայն ինչքան քչերն են գնահատում այս մեծագույն պարգևը’ այդքան թանկարժեք, բայց միևնույն ժամանակ միանգամայն անվճար բոլոր նրանց համար, ովքեր կընդունեն այն: Երբ հավատը կառչում է օրհնությանը, գալիս է հարուստ հոգևոր բարիքը: Սակայն շատ հաճախ օրհնությունը չի գնահատվում: Մեզ հարկավոր է լայն ընկալողականություն դրա արժեքն ըմբռնելու համար:YRPArm 291.2

    Ինչպիսի՜ զարմանահրաշ սեր և ներողամտություն: Տեր Հիսուսը խրախուսում է Իր հավատացյալներին Սուրբ Հոգի խնդրել: Ներկայացնելով Աստծո ծնողական քնքշությունը’ Նա փորձում է խրախուսել պարգևներ ստանալուն հավատալը: Երկնային Ծնողն ավելի շատ է ցանկանում Սուրբ Հոգի տալ Իրենից խնդրողներին, քան երկրային ծնողները’ բարի պարգևներ իրենց երեխաներին:YRPArm 291.3

    Ի՞նչ ավելի մեծ բան կարող է խոստացվել: Ավել ի՞նչ կարող է պա-հանջվել հոգիներում արձագանք արթնացնելու, մեզ մեծագույն պարգևն ստանալու բուռն ցանկությամբ ոգեշնչելու համար: Չպե՞տք է արդյոք մեր անվճռական աղոթքները վերածվեն այս մեծ օրհնությունն ստանալու փափագի համառ խնդրանքի:YRPArm 291.4

    Մենք բավականաչափ չենք խնդրում այն ամեն բարիից, որ Աստված խոստացել է: Եթե մենք ավելի վեր բարձրանայինք և ակնկալեինք ավելի շատ, մեր խնդրանքները կբացահայտեին արթնացնող ազդեցությունը, որը գալիս է յուրաքանչյուր հոգու, ով խնդրում է այն լսված և պատասխանված լինելու լիարժեք ակնկալիքով: Տերը չի փառաբանվում ձանձրալի խնդրանքներով, որոնք ցույց են տալիս, որ ոչինչ չի ակնկալվում: Նա կամենում է, որ յուրաքանչյուր հավատացյալ շնորհի գահին մոտենա եռանդով և վստահությամբ: Ժամանակների նշանները, 1901թ. օգոստոսի 7: YRPArm 291.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents