Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ԽՈՒՍԱՓԵԼ ԴԱՎԱՆԱԲԱՆԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԻՑ ՕԳՈՍՏՈՍ 17

    Եվ մեր Տիրոջ երկայնամտությունը փրկություն համարեք, ինչպես մեր սիրելի եղբայր Պողոսն էլ Աստծուց իրեն տրված իմաստության պես գրեց ձեզ: Ինչպես ամեն թղթերում էլ խոսում է այս բաների համար, որոնցում մի քանի դժվարիմաց բաներ կան, որ անուսումները և անհաստատները նրանց ծռում են, ինչպես մյուս գրքերն էլ իրենց անձերի կորստյան համար: Բ Պետրոս 3.15, 16:YRPArm 243.1

    Տերն անպայմանորեն մեծ բաներ կանի մեզ համար, եթե մենք ար-դարության ծարավ և քաղց զգանք: Մենք Հիսուս Քրիստոսի գնված սե-փականությունն ենք: Մենք չպետք է կորցնենք մեր բարեպաշտությունն ու նվիրվածությունը: Մենք կեղծիքի և մոլորությունների հետ հակամար-տության մեջ ենք, որոնք կկործանեն նրանց մտքերը, ովքեր չեն գործում արդեն ստացած լույսին համապատասխան: Աստվածաշնչյան ճշմար-տությունը մեր միակ ապահովությունն է:YRPArm 243.2

    Ես գիտեմ և հասկանում եմ, որ մենք պետք է հաստատվենք հավատի մեջ, մեր վաղ փորձառության ժամանակ մեզ տրված ճշմարտության լույսի մեջ: Այդ օրերին մի կեղծիքը մյուսի հետևից ճնշում էր մեզ, և ծառայողներն ու վարդապետները նոր ուսմունք բերեցին: Մենք պետք է ուսումնասիրենք Սուրբ Գիրքը շատ աղոթքով, և Սուրբ Հոգին մեր մտքերին կբացի ճշմարտությունը: Երբեմն ամբողջ գիշերը նվիրաբերում էինք Սուրբ Գրքի ուսումնասիրությանն ու Աստծուց ջանասիրաբար առաջնորդություն խնդրելուն: Ջանասեր և նվիրված տղամարդկանց և կանանց խմբերը հավաքվում էին այս նպատակի համար: Աստծո զո-րությունն իջնում էր ինձ վրա, և ես կարողանում էի հստակորեն տարբե-րակել՝ որն էր ճշմարտությունը, որը’ կեղծիքը:YRPArm 243.3

    Քանի որ մեր հավատի կետերն այդ կերպ հիմնվեցին, մեր ոտքերը հենվեցին ամուր հիմքի վրա: Մենք ընդունեցինք ճշմարտությունը կետ առ կետ Սուրբ Հոգու ցուցադրման ներքո: Ես տեսիլքն էի ստանում, և դրա բացատրությունը տրվում էր ինձ: Ինձ տրվում էին երկնային բաների և սրբարանի պատկերազարդումներ, կարծես մենք այնտեղ էինք, որտեղ լույսը փայլում էր մեզ վրա պարզ և հստակ շողերով:YRPArm 243.4

    Բոլոր այս ճշմարտություններն անմահացել են իմ գրվածքներում: Տերը երբեք չի մերժում Իր Խոսքը: Մարդիկ կարող են սխեմաներ հորինել, և թշնամին կփորձի գայթակղել հոգիները ճշմարտությունից, սակայն բոլոր նրանք, ովքեր հավատում են, որ Տերը խոսել է քույր Ուայթի միջոցով և նրան լուր է հաղորդել, ապահով կլինեն շատ մոլորություններից, որոնք կգան այս վերջին օրերում: Ձեռագրեր 760.22, 23:YRPArm 243.5