Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԱՐՏԱՔԻՆ ԿՈԿԻԿՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏ 24

    Նա չի վախենում ձյունից իր տան համար, որովհետև բոլոր ընտանիքը կրկնահանդերձ են հագած։ Նա ծածկոցներ է շինում իր համար, նրա հանդերձները բեհեզ է և ծիրանի։ Առակաց 31.21, 22:YRPArm 92.1

    Կրթեք, կրթեք, կրթեք: ճշմարտությունն ստացած ծնողները պետք է իրենց գործերն ու սովորությունները համապատասխանեցնեն Աստծո տված ուղղություններին: Տերը ցանկանում է, որպեսզի բոլորը հիշեն’ երկրպագությունը մաքուր և սուրբ ծառայություն է, և ճշմարտությունն ստացածները պետք է մաքրագործվեն իրենց հակումներում, բնավորու-թյան մեջ, սրտում, խոսքում, հագուստի ընտրության հարցում, տանը, ամենուր, որպեսզի Աստծո անտեսանելի հրեշտակները գան և ծառայեն բոլոր նրանց, ովքեր լինելու են փրկության ժառանգներ:YRPArm 92.2

    Եկեղեցուն միացող բոլոր մարդիկ պետք է դրսևորեն բնավորության վերափոխում, որն ի ցույց կդնի սուրբ արժեքների նկատմամբ նրանց ակնածանքը: Նրանց ողջ կյանքը կձևափոխվի Հիսուս Քրիստոսի մաք-րության համեմատ: Եկեղեցու անդամ դարձողները պետք է բավարար չափով համեստ լինեն’ ստանալու համար ցուցումներ այն ամենի շուրջ, ինչում թերանում են, ինչը կարող են և ինչը պետք է իրենց մեջ փոխեն: Նրանք պետք է քրիստոնեական ազդեցություն գործադրեն: Իսկ ովքեր ոչ մի փոփոխություն չեն մտցնում խոսքերում և վարվելակերպում, հագնվելու ոճի մեջ և տանը, ապրում են իրենց, ոչ թե Քրիստոսի համար: Նրանք չեն վերածնվել Քրիստոս Հիսուսում, չեն ձգտում սրտի և արտաքին մաքրագործման:YRPArm 92.3

    Քրիստոնյաները կդատվեն բարեփոխիչ աշխատանքում իրենց կրած պտուղի համեմատ: Յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյա ցույց կտա, թե Ավետարանի ճշմարտությունն ինչ է արել իր համար: Նա, ով դարձել է Աստծո զավակ, պետք է մշակի կոկիկության և մաքրության սովորու-թյուններ: Յուրաքանչյուր գործողություն, ինչքան էլ որ այն փոքր լինի, ազդեցություն ունի: Տերը փափագում է գործիք դարձնել յուրաքանչյուր մարդու, ում միջոցով Քրիստոսը կկարողանա ցուցադրել Իր Սուրբ Հոգին: Քրիստոնյաները ոչ մի դեպքում չպետք է անհոգ կամ անտարբեր լինեն իրենց արտաքին տեսքի նկատմամբ: Նրանք պետք է լինեն կոկիկ և հարդարված, թեև առանց զարդարանքների: Հարկ է, որ մաքուր լինեն և’ ներսից, և’ դրսից: Վկայություններ Հարավային Աֆրիկայի համար, 87:YRPArm 92.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents