Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԴԱՏԱՐԿԵԼՈՎ ԱՆՈԹԸ հոկտեմբեր 10

    Որ լինեք անբիծ և անարատ’ որդիք Աստծո առանց մեղադրանքի այն կամակոր և ծռած ազգի մեջ, որոնց մեջ երևաք ինչպես լույս տվողներ աշխարհի մեջ: Փիլիպպեցիս 2.15:YRPArm 299.1

    Բնավորության վերափոխումը պետք է աշխարհի համար վկայություն լինի ներսում ապրող Քրիստոսի սիրո մասին: Տերն ակնկալում է Իր ժողովրդից ցույց տալ, որ շնորհի փրկագնող զորությունը կարող է ներգործել սխալ բնավորության վրա և դրա համաչափ և բեղմնավոր զարգացման պատճառ դառնալ:YRPArm 299.2

    Սակայն որպեսզի մենք իրականացնենք Աստծո նպատակը, պետք է կատարվի նախապատրաստական աշխատանք: Տերն առաջարկում է մեզ ազատել մեր սրտերն օտարացման արմատ հանդիսացող եսա-սիրությունից: Նա կամենում է մեզ վրա հեղել Իր Սուրբ Հոգին հարուստ չափաբաժնով և առաջարկում է մեզ մաքրել ճանապարհը ինքնամերժմամբ: Երբ ես-ը հանձնվի Աստծուն, մեր աչքերը կբացվեն’ տեսնելու գայ-թակղության քարերը, որոնք մեր ոչ քրիստոսանման բնավորությունը դնում է ուրիշների ճանապարհին: Աստված առաջարկում է հեռացնել այս ամենը: Նա ասում է. «Իրար խոստովանեք ձեր հանցանքները և իրար վրա աղոթք արեք, որ բժշկվեք” (Հակոբոս 5.16): Այնուհետև, մենք կարող ենք ունենալ այն վստահությունը, որն ուներ Դավիթը, երբ իր մեղքերը խոստովանելուց հետո աղոթեց. «Դարձյալ տուր ինձ Քո փրկության ուրախությունը, և կամավոր հոգով հաստատիր ինձ: Ապա անօրեններին կսովորեցնեմ Քո ճանապարհները, և մեղավորները հետ կդառնան Քեզ մոտ” (Սաղմոս 51.12, 13):YRPArm 299.3

    Երբ Աստծո շնորհն է թագավորում ներսում, հոգին շրջապատվում է հավատի, քաջության և քրիստոսանման սիրո մթնոլորտով, որը զորաց-նում է բոլոր նրանց հոգևոր կյանքը, ովքեր շնչում են այն: Յուրաքանչյուրը, ով հաղորդակից է Քրիստոսի ներող սիրուն, ով լուսավորվել է Աստծո Հոգով և դարձի եկել դեպի ճշմարտությունը, կզգա, որ այս թանկագին օրհնությունների համար պարտական է ամեն մարդու, ում հետ հանդի-պում է: Տերը կօգտագործի հոգով խոնարհներին’ շահելու մարդկանց, ում հանդեպ ձեռնադրված ծառայողները մոտեցում չեն գտնում: Նրանք կխոսեն բառեր, որոնք բացահայտում են Քրիստոսի փրկարար շնորհը: Վկայություններ եկեղեցու համար 6.43:YRPArm 299.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents