Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԱՇԽԱՏՈՂ ՀԱՎԱՏ ՀՈՒԼԻՍ 6

    Եվ էլ ի՞նչ ասեմ, որ ժամանակս բավական չէ, որ պատմեմ Գեդեոնի, Բարակի, Սամսոնի, Հեփթայեի, Դավիթի և Սամվելի և ուրիշ մարգարեների համար, ովքեր հավատով թագավորությունների հաղթեցին, արդարություն գործեցին, խոստմունքներ ստացան, առյուծների բերաններ խցկեցին, կրակի զորություն անցրին, սրի բերանից պրծան, տկարությունից զորացան, պատերազմի մեջ զորավոր եղան, օտարների բանակները փախցրին: Եբրայեցիս 11.32-34:YRPArm 200.1

    Հավատալ’ նշանակում է վստահել Աստծուն, համոզված լինել, որ Նա մեզ սիրում է, և ամենից լավ գիտի, թե ինչն է մեզ համար բարի: Ուստի, մեր սեփական ճանապարհի փոխարեն, հավատը մեզ առաջնորդում է ընտրել Նրա ճանապարհը: Մեր անգրագիտության փոխարեն այն ընտրում է Նրա իմաստությունը, մեր թուլության փոխարեն’ Նրա ուժը, մեր մեղավորության փոխարեն’ Նրա արդարությունը: Մեր կյանքը Աստծունն է, մենք ինքներս արդեն Նրանն ենք, հավատը գիտակցում է Նրա սեփականատիրության փաստն ու ընդունում դրա օրհնությունները: Ճշմարտությունը, ուղղամտությունն ու մաքրությունն ընդգծվել են որպես կյանքի հաջողության գաղտնիքներ: Հավատն է, որ օգնում է մեզ տիրապետել այս սկզբունքներին:YRPArm 200.2

    Ամեն մի բարի ազդակ և ձգտում Աստծո պարգևն է, հավատն Աստծուց է ստանում այն կյանքը, որը միայն կարող է ճշմարիտ աճ և արդյու-նավետություն տալ:YRPArm 200.3

    Պետք է շատ պարզ լինի, թե ինչպես հավատ դրսևորել: Աստծո յուրա-քանչյուր խոստման համար պայմաններ կան: Եթե մենք կամենում ենք կատարել Նրա կամքը, Նրա ողջ զորությունը մերն է: Ինչ պարգև էլ որ Նա խոստանա, հենց խոստման մեջ է: «Սերմն Աստծո խոսքն է” (Ղուկաս 8.11): Որքան վստահ ենք, որ կաղնին իր կեղևի մեջ է, նույնքան վստահորեն կարող ենք ասել, որ Աստծո պարգևը Նրա խոստման մեջ է: Եթե մենք ստանում ենք խոստումը, մենք ունենում ենք պարգևը:YRPArm 200.4

    Հավատը, որն իրավասու է դարձնում մեզ ստանալ Աստծո պարգևը, ինքնին պարգև է, որից որոշակի չափաբաժին փոխանցված է յուրա-քանչյուր մարդ արարածի: Այն աճում է Աստծո Խոսքի յուրացմանը հա-մընթաց: Հավատն ամրացնելու համար պետք է հաճախակի շփվել Խոսքի հետ:YRPArm 200.5

    Աստվածաշունչն ուսումնասիրողը պետք է զգա և հոգու աչքերով տեսնի Աստծո Խոսքի զորությունը: Արարչագործության մեջ «Նա ասաց և եղավ, Նա հրամայեց և հաստատվեց»: «Եվ չլինող բաները լինողի պես է կանչում” (Սաղմոս 33.9, Հռոմեացիս 4.17), որովհետև երբ Նա կանչում է նրանց, նրանք լինում են: Կրթություն, 253, 254:YRPArm 200.6

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents