Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՀԱՍՏԱՏԵԼ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՕԳՈՍՏՈՍ 13

    Որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը’ փառքի Հայրը, տա ձեզ իմաստության և հայտնության հոգի’ Իր գիտությունով: Եփեսացիս 1.17:YRPArm 239.1

    Ճշմարտությունները, որոնք հերթով բացահայտվում էին, քանի որ մենք առաջ էինք շարժվում Աստծո Խոսքում բացահայտված մարգարեության գծով, այսօր ևս ճշմարտություն են, սուրբ և հավիտենական ճշմարտություն: Նրանք, ովքեր քայլ առ քայլ անցնում էին մեր անցյալ փորձառության պատմության վրայով’ տեսնելով ճշմարտության շղթան մարգարեության մեջ, պատրաստ էին ընդունել լույսի յուրաքանչյուր շողը և հնազանդվել դրան: Նրանք աղոթում էին, ծոմ էին պահում, ու-սումնասիրում էին, որոնում ճշմարտությունն ինչպես թաքնված գանձ, և Սուրբ Հոգին, ինչպես գիտենք, սովորեցնում և առաջնորդում էր մեզ:YRPArm 239.2

    Շատ տեսություններ ի հայտ եկան՝ կրելով ճշմարտության առերևույթ կերպարանք, սակայն, միահյուսված լինելով սխալ մեկնաբանված և սխալ կիրառված Սուրբ Գրքի հետ, դրանք առաջնորդեցին դեպի վտանգավոր սխալներ: Մենք շատ լավ գիտենք, թե ճշմարտության յուրաքանչյուր կետ ինչպես է հաստատվել, և ինչպես է Աստծո Սուրբ Հոգու կողմից կնիքը դրվել դրա վրա: Եվ անընդհատ ձայներ էին լսվում. «Ահա ճշմարտությունը», «Ինձ մոտ է ճշմարտությունը, հետևեք ինձ”: Սակայն հետևեց զգուշացումը. «Նրանց հետևից մի գնացեք», քանի որ «Ես այդ մարգարեներին չեմ ուղարկել, բայց նրանք վազ են տալիս” (տե'ս Երեմիա 23.21):YRPArm 239.3

    Նշանավորվեց Տիրոջ առաջնորդությունը, և ճշմարտության մասին Նրա հայտնություններն ամենահրաշալին էին: Կետը կետի հետևից հաստատվեց երկնքի Տեր Աստծո կողմից: Այն, ինչը ճշմարտություն էր այն ժամանակ, ճշմարտություն է և այսօր: Սակայն ձայները չեն դադարում, որոնք հռչակում են. «Սա է ճշմարտությունը: Ես նոր լույս եմ բերել»: Այդ նոր լույսերը մարգարեական տողերում ներկայացված են որպես Խոսքի խեղաթյուրում և համեմատված են Աստծո ժողովրդին առանց խարսխի ալիքների հոսանքին թողնելու հետ: Եթե Խոսքն ուսումնասիրողը վերցնի ճշմարտությունները, որոնք Աստված բացահայտել է Իր ժողովրդի առաջնորդության ժամանակ, համապատասխանեցնի դրանք, յուրացնի և բերի գործնական կյանք, այն ժամանակ դրանք կլինեն լույսի կենդանի ուղիներ: Բայց նրանք, ովքեր նոր տեսություններ են առաջ քաշում, ճշմարտությունը խառնել են սխալի հետ, և երբ փորձում են այդ ամենը հայտնի դարձնել, ցույց են տալիս, որ իրենց մոմը չեն վառել Աստծո զոհասեղանից, և այն մարում է խավարի մեջ: Ձեռագրեր 17.4, 5: YRPArm 239.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents