Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՇՆՈՐՀ ՑՈՒՑԱԲԵՐՈՂՆԵՐ ՀՈՒՆՎԱՐ 17

    Խնդրեցեք Տերից անձրև ետքի անձրևի ժամանակին. Տերը կայծակներ է շինում, և անձրև ու տարափ կտա նրանց. Ամեն մեկին խոտ’ իր ագարակում։ Զաքարիա 10.1:YRPArm 23.1

    Արևելքում առաջին անձրևը թափվում է ցանքի ժամանակ: Դա անհ-րաժեշտ է, որպեսզի սերմերը ծլարձակեն: Պարարտացնող տեղատարափ անձրևից հետո դուրս են գալիս նուրբ ծիլերը: Վերջին անձրևը, որը թափվում է սեզոնի ավարտին, հասունացնում է հացահատիկն ու պատրաստում այն բերքահավաքի: Աստված կիրառում է բնության այս երևույթները’ բացատրելու Սուրբ Հոգու աշխատանքը: Ինչպես ցողն ու անձրևը տրվում են նախ սերմի ծլարձակաման, հետո’ բերքի հա-սունացման համար, այդպես էլ Սուրբ Հոգին է տրված, որպեսզի փուլ առ փուլ առաջ տանի հոգևոր աճի գործընթացը: Բերքի հասունացումը խորհրդանշում է հոգում Աստծո շնորհի աշխատանքի ավարտը: Սուրբ Հոգու զորությամբ Աստծո բարոյական պատկերը պետք է կատարելության հասցնի մարդու բնավորությունը: Մենք պետք է ամբողջությամբ վերափոխվենք Քրիստոսի նմանությամբ...YRPArm 23.2

    Շատերը ձախողել են առաջին անձրևն ստանալը: Նրանք չեն ստացել այն բոլոր օգուտները, որոնք այդ կերպ Աստված կշնորհեր իրենց: Նրանք ակնկալում են, որ այդ պակասը կլրացվի վերջին անձրևի ժամանակ: Երբ շնորհը տրվի ամենամեծ առատությամբ, նրանք մտադիր են բացել իրենց սրտերն այն ստանալու համար: Նրանք սարսափելի սխալ են գործում: Իր լույսն ու գիտությունը տալու գործը, որն Աստված սկսել է մարդու կյանքում, պետք է շարունակական աճ ունենա: Յուրաքանչյուր անհատ պետք է գիտակցի իր կարիքը: Սիրտը պետք է մաքրվի բոլոր պղծություններից և պատրաստվի ընդունել Հոգուն:YRPArm 23.3

    Խոստովանության և մեղքից հրաժարվելու, անկեղծ աղոթքի և իրենց Աստծուն նվիրելու միջոցով էր, որ առաջին առաքյալները պատրաստվեցին Սուրբ Հոգու հեղմանը Պենտեկոստեի օրը: Նույն գործը, միայն թե ավելի լայն ծավալներով, պետք է արվի այսօր: Այն ժամանակ մարդը պետք է օրհնություն խնդրեր և սպասեր, որ Տերը կատարյալ դարձնի իրեն վերաբերող աշխատանքը: Աստված է սկսել աշխատանքը, և Նա էլ կավարտի այն’ մարդկանց կատարյալ դարձնելով Հիսուս Քրիստոսում: Սակայն մենք չպետք է մերժենք շնորհը խորհրդանշող առաջին անձրևը: Միայն նրանք, ովքեր ապրում են իրենց ստացած լույսին համապատաս-խան, կստանան ավելի մեծ լույս: Մինչև ամեն օր չմոտենանք քրիստո-նեական առաքինությունների կիրառմանը, չենք ճանաչի Սուրբ Հոգու դրսևորումները վերջին անձրևի ժամանակ: Ռևյու ընդ Հերալդ, 1897թ. մարտի 2:YRPArm 23.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents