Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏ 28

    Հետևեք խաղաղության ամենի հետ և սրբության, որ առանց նրան ոչ ոք Տիրոջը չի տեսնի: Եբրայեցիս 12.14:YRPArm 96.1

    Աստված հավերժությունից ընտրել է մարդկանց սուրբ լինելու համար: «Որովհետև սա է Աստծո կամքը [ձեր վերաբերյալ]’ ձեր սրբությունը” (Ա Թեսաղոնիկեցիս 4.3): Նրա ձայնի արձագանքը գալիս է մեզ մոտ’ մշտապես ասելով. «Ավելի սուրբ, ավելի սուրբ»: Եվ մեր պատասխանը մշտապես պետք է լինի. «Այո, Տեր, ավելի սուրբ”:YRPArm 96.2

    Ոչ ոք սրբությունը չի ստանում ծննդյան իրավունքով կամ որպես պարգև մեկ այլ մարդուց: Սրբությունն Աստծո պարգևն է Քրիստոսի միջո-ցով: Նրանք, ովքեր ընդունում են Փրկչին, դառնում են Աստծո զավակներ: Նրանք Նրա հոգևոր զավակներն են’ վերստին ծնված, նորոգված արդա-րության մեջ և ճշմարիտ սրբության մեջ: Նրանց մտքերը վերափոխված են: Նրանք ավելի պարզ են տեսնում հավերժական իրականությունը: Նրանք ընդունվում են Աստծո ընտանիք և դառնում համապատասխան Նրա նմանությանը, վերափոխվում են Նրա Հոգով փառքից փառք: Սե-փական ես-ի նկատմամբ մեծագույն սեր փայփայելուց նրանք անցնում են Աստծո և Քրիստոսի նկատմամբ նույնպիսի սեր փայփայելուն:YRPArm 96.3

    «Արդ մենք հավատով արդարացած լինելով’ Աստծո հետ խաղաղություն ունենք’ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռով” (Հռոմեացիս 5.1): Արդարացում նշանակում է ներում: Դա նշանակում է, որ սիրտը մաքրագործված է մեռած գործերից և պատրաստ է ստանալու սրբագործման օրհնությունը: Աստված ասել է, թե մենք ինչ պետք է անենք այս օրհնությունն ստանալու համար: «Ահով և դողալով գործեք ձեր անձերի փրկությունը: Որովհետև Աստված է, որ ներգործում է ձեզանում կամենալն էլ, անելն էլ Իր հաճության պես: Ամեն բան գործեք առանց տրտնջանքի և վիճաբանությունների, որ լինեք անբիծ և անարատ’ որդիներ Աստծո առանց մեղադրանքի այն կամակոր և ծռած ազգի մեջ, որոնց մեջ երևաք ինչպես լույս տվողներ աշխարհի մեջ” (Փիլիպպեցիս 2.12-15):YRPArm 96.4

    Սրտում փայփայած և խոսքերում ու գործերում ի ցույց դրված Աստծո սերն ավելին կանի մարդուն բարձրացնելու և ազնվացնելու գործում, քան մնացած բոլոր բաները: Քրիստոսի կյանքում այս սերը գտնում է լիարժեք և ամբողջական դրսևորում: Խաչի վրա Փրկիչը’ Քրիստոսը, քավություն իրականացրեց համայն ընկած մարդկության համար: Սրբությունն այս զոհի արդյունքն է: Մեզ այս մեծագույն պարգևը խոստացված է, քանի որ Նա մահացավ մեզ համար: Եվ Քրիստոսը ցանկանում է հեղել այս պարգևը մեզ վրա: Նա ուզում է մեզ դարձնել Իր բնության հաղորդակիցները: Նա փափագում է փրկել մեղքի պատճառով Աստծուց հեռացածներին, նրանց կոչ է անում ընտրել Իր ծառայությունը, իրենց ամբողջովին տրամադրել Իր ղեկավարմանը, Իրենից սովորել’ ինչպես կատարել Աստծո կամքը: Ժամանակների նշանները, 1902թ. դեկտեմբերի 17: YRPArm 96.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents