Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՀՈԳԻՆ ՕԳՆՈՒՄ Է ՄԵԶ ՀՈՒՆՎԱՐ 18

    Այսպես էլ Հոգին օգնում է մեր տկարություններին, որովհետև թե ինչ բանի համար պիտի աղոթք անենք’ ինչպես արժան է, չգիտենք. բայց ինքը Հոգին անբարբառ հառաչանքով բարեխոս է լինում։ Հռոմեացիս 8.26:YRPArm 24.1

    Սուրբ Հոգուց են բխում բոլոր իսկական աղոթքները: Ես սովորեցի, որ իմ բոլոր միջնորդական աղոթքներում Հոգին միջնորդում է ինձ և բոլոր սուրբերի համար, բայց Նրա միջնորդությունները համապատասխանում են Աստծո կամքին և երբեք Նրա կամքին հակառակ չեն: «Հոգին օգնում է մեր տկարություններին”, և Հոգին, լինելով Աստված, գիտի Աստծո միտքը, այդ պատճառով հիվանդների կամ մեր կարիքների համար մեր յուրաքանչյուր աղոթքում պետք է հաշվի առնենք Աստծո կամքը: «Որով-հետև մարդկանցից ո՞վ գիտի մարդի բաները, եթե ոչ մարդի հոգին, որ նրանում է. այնպես էլ Աստծո բաները ոչ ոք չգիտի, եթե ոչ Աստծո Հոգին” (Ա Կորնթացիս 2.11):YRPArm 24.2

    Եթե մենք ընդունում ենք Աստծո մասին մեզ սովորեցված վարդա-պետությունը, մենք կաղոթենք Նրա բացահայտված կամքի համաձայն և կհնազանդվենք Նրա չբացահայտված կամքին: Մենք պետք է աղոթենք Աստծո կամքի համաձայն՝ ապավինելով Նրա թանկագին Խոսքին և հավատալով, որ Քրիստոսն Իրեն տվեց ոչ միայն Իր աշակերտների, այլ նաև նրանց համար: Գիրքը հայտարարում է. «Եվ սա ասելով՝ փչեց նրանց վրա և ասաց. Առեք Սուրբ Հոգին” (Հովհաննես 20.22):YRPArm 24.3

    Հիսուսն սպասում է, որպեսզի փչի Իր բոլոր աշակերտների վրա, տա նրանց Իր սրբացնող Հոգու ոգեշնչումը և փոխներարկի Իր կենարար ազդեցությունն Իր ժողովրդին: Նա ցանկանում է, որ նրանք հասկանան՝ այլևս չեն կարող երկու տիրոջ ծառայել: Նրանց կյանքը չի կարող բա-ժանված լինել: Քրիստոսը պետք է ապրի մարդկանց սրտերում և գործի նրանց ունակությունների և կարողությունների միջոցով: Նրանց կամքը պետք է հնազանդվի Նրա կամքին, նրանք պետք է գործեն Նրա Հոգու հետ, որպեսզի այլևս լինեն ոչ թե նրանք, որ ապրում են, այլ Քրիստոսը, որ ապրում է նրանցում: Հիսուսը փորձում է նրանց հասկացնել, որ տալով նրանց Իր Սուրբ Հոգին, Նա տալիս է նրանց այն փառքը, որը Հայրը տվել է Իրեն, որպեսզի Ինքն ու Իր ժողովուրդը մեկ լինեն Աստծո մեջ: Մեր ճանապարհներն ու կամքը պետք է հնազանդ լինեն Աստծո կամքին՝ իմանալով, որ այն սուրբ է, արդար և բարի: Ժամանակների նշանները, 1892թ. հոկտեմբերի 3: YRPArm 24.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents