Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ԱՐԹՈՒՆ ՊԱՀԵԼՈՎ ՊԱՀԱԿՆԵՐԻՆ հունիս 26

    Եվ այս արեք իմանալով ժամանակը, որ ժամ է արդեն քնից զարթնել, որովհետև հիմա մեզ ավելի մոտ է փրկությունը, քան թե այն ժամանակ, որ հավատացինք: Հռոմեացիս 13.11:YRPArm 189.1

    Իմ եղբայրներ, Հիսուսը պետք է գահակալի ձեր ներսում, իսկ ես-ը պետք է մեռնի: Մենք պետք է մկրտվենք Սուրբ Հոգով, և այդ ժամանակ չենք նստի առանց անհանգստության’ ասելով. «Ինչ լինելու է, կլինի, մարգարեությունը պետք է իրականանա»: Ո՜հ, արթնացե'ք, աղաչում եմ ձեզ, արթնացե'ք: Որովհետև կրում եք ամենասուրբ պատասխանատվությունը: Որպես հավատարիմ պահակներ’ պետք է տեսնեք սուրը գալիս և նախազգուշացնեք, որպեսզի կանայք և տղամարդիկ անտեղյակության պատճառով չհետևեն մի ճանապարհի, որից կխուսափեին, եթե իմանային ճշմարտությունը:YRPArm 189.2

    Տերը լուսավորել է մեզ երկիր մոլորակին սպասվելիք իրադարձու-թյունների վերաբերյալ, որպեսզի մենք կարողանանք լուսավորել ուրիշ-ներին, և անմեղ չենք համարվի, եթե հանգիստ նստենք ծալած ձեռքերով և շեղվենք անկարևոր հարցերով: Շատերի միտքը խլացել է բավարարվածությամբ, և նրանք մերժել են Վկայություններով տրված լույսը, որով-հետև այն չի համապատասխանել իրենց սեփական կարծիքներին: Աստված ոչ մեկին չի ստիպում մտնել Իր ծառայության մեջ: Յուրաքանչյուր ոք պետք է իր համար որոշի, թե արդյո՞ք կընկնի Ժայռի վրա և կկոտրվի: Երկինքն ապշած է ահագնացող հոգևոր բթությունից: Դուք պետք է անհատապես բացեք ձեր հպարտ սրտերն Աստծո Հոգու առաջ և սրբագործեք ձեր մտավոր ունակությունները Նրա ծառայության համար: Աստծո վերափոխող ուժը պետք է ձեր վրա լինի, որպեսզի ձեր մտքերը նորոգվեն Սուրբ Հոգով, որպեսզի կարողանաք ունենալ այն միտքը, որն ուներ Քրիստոսը:YRPArm 189.3

    Եթե պահակները քնեն սատանայի ափիոնի ներքո, չճանաչեն ճշմարիտ Հովվի ձայնը և չանսան նախազգուշացմանը, ասում եմ ձեզ Աստծո երկյուղով, նրանց վրա կդրվի մարդկանց արյան պատասխանատ-վությունը: Պահակները պետք է զգոն լինեն, գիշեր թե ցերեկ չպետք է քնեն իրենց դիրքում: Նրանք պետք է շեփորին հատուկ ձայն տան, որպեսզի մարդիկ խուսափեն չարից և ընտրեն բարին: Բթությունն ու անհոգ անտարբերությունը չեն ներվի: Մեր շուրջը կան խանգարողներ և թաքնված խութեր, որոնք մեր նավը կջախջախեն, կտոր-կտոր կանեն և կթողնեն մեզ ինչպես անօգնական ավերակներ, մինչև որ մենք Աստծուն դարձնենք մեր ապաստանն ու օգնությունը: Ռևյու ընդ Հերալդ, 1889թ. դեկտեմբերի 24:YRPArm 189.4