Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՀԱՎԱՏ ՄԱՐՏ 9

    Հավատքն էլ հուսացած բաների հաստատությունը և չերևացող բաների ապացույցն է: Եբրայեցիս 11.1:YRPArm 77.1

    Քրիստոսին գալիս պետք է հավատի փորձառություն ունենանք: Մենք պետք է Նրան բերենք մեր ամենօրյա կյանքը, որից հետո կունենանք խաղաղություն և ուրախություն և մեր փորձով կհասկանանք Նրա բառերի իմաստը. «Եթե Իմ պատվիրանքները պահեք, իմ սիրո մեջ կկենաք, ինչպես Ես Իմ Հոր պատվիրանքները պահեցի և կենում եմ Նրա սիրո մեջ” (Հովհաննես 15.10): Մեր հավատը պետք է պահանջի խոստումը, որպեսզի կարողանանք կենալ Հիսուսի սիրո մեջ: Հիսուսն ասաց. «Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ Իմ ուրախությունը ձեզանում մնա, և ձեր ուրախությունը լցված լինի» (համար 11):YRPArm 77.2

    Հավատը գործում է սիրով և մաքրագործում է հոգին: Հավատի մի-ջոցով Սուրբ Հոգին մուտք է գործում սիրտ և սրբացնում է այն: Մարդը չի կարող դառնալ Քրիստոսի գործի համագործակից, մինչև որ չշփվի Աստծո հետ Նրա Սուրբ Հոգու միջոցով: Մենք կարող ենք երկնքի համար պիտանի լինել միայն բնավորության վերափոխումից հետո, մենք պետք է ունենանք Քրիստոսի արդարությունը որպես մեր լիազորություն, որպեսզի կարողանանք մոտենալ Հորը: Մենք պետք է լինենք աստվածային բնության հաղորդակիցները’ աշխարհի մեջ ցանկությունից եղած ապականությունից հեռու փախչելով: Մենք պետք է ամեն օր վերափոխ-վենք Սուրբ Հոգու ազդեցությամբ, քանի որ Սուրբ Հոգու աշխատանքն է’ նրբացնել ճաշակը, սրբագործել սիրտը, ազնվացնել անձը’ մարդուն ներկայացնելով Հիսուսի անկրկնելի հմայքը:YRPArm 77.3

    Մենք պետք է նայենք Քրիստոսին և նայելով’ փոխվենք: Պետք է գանք Նրա մոտ որպես բաց, անսպառ շատրվան, որից կխմենք կրկին ու կրկին, և միշտ թարմ պաշարներ կգտնենք: Մենք պետք է արձագանքենք Նրա սիրո դրսևորմանը, ուտենք Կյանքի Հացից, Ով ներքև իջավ երկնքից, խմենք Կյանքի Ջրից, Ով հոսում է Աստծո գահից: Մենք պետք է շարունակ վեր նայենք, որպեսզի հավատը կապի մեզ Աստծո գահին: Մի’ նայեք ներքև, ասես երկրին կապված լինեք: Մի’ շարունակեք փորձել ձեր հավատը’ ձգելով այն վեր որպես մի ծաղիկ’ տեսնելու, թե արդյոք արմատ ունի՞: Հավատն աննկատ է աճում: Աստվածաշնչի արձագանք, 1893թ. փետրվարի 15:YRPArm 77.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents