Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ՆՈՅԵՄԲԵՐ—ՀՈԳՈՎ ԼՑՎԱԾ

    ՊԵՆՏԵԿՈՍՏԵԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԸ ՆՈՅեմբեր 1

    Եվ առաքյալների ձեռքով շատ նշաններ և հրաշքներ էին լինում ժողովրդի մեջ. ամենքը միաբան Սողոմոնի սրահում էին: Գործք առաքելոց 5.12:YRPArm 322.1

    Քրիստոսը կանխատեսել է, որ եկեղեցին, լուսավորված երկնքի լույսով, պետք է լինի վերափոխված մարմին, ով ունի Էմմանուելի փառքը: Նրա նպատակն է, որ յուրաքանչյուր քրիստոնյա շրջապատված լինի լույսի և խաղաղության հոգևոր մթնոլորտով: Սահմանափակում չկա նրա օգտակարությանը, ով, մի կողմ դնելով ես-ը, տեղ է բացում սրտում Սուրբ Հոգու աշխատանքի համար և ապրում է լիովին Աստծուն նվիրված կյանքով:YRPArm 322.2

    Ի՞նչը եղավ Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգու հեղման արդյունքը: Հարություն առած Փրկչի բարի լուրը տարվեց բնակեցված աշխարհի ամենածայրերը: Աշակերտների սրտերն այնքան լիքը, այնքան խորն ու համապարփակ բարությամբ էին լցված, որ դա դրդեց նրանց հասնել աշխարհի ծայրերը’ վկայելով «Սակայն ինձ քավ լիցի պարծենալ, բայց միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով” (Գաղատացիս 6.14): Քանի որ նրանք հռչակում էին ճշմարտությունն ինչպես այն կա Հիսուսում, սրտերը հանձնվում էին լուրի զորությանը: Եկեղեցին ականատես եղավ բոլոր ուղղություններից իրեն միացող նորադարձերի: Հավատուրացները կրոնադարձ եղան: Թանկարժեք Մարգարիտը որոնելու գործում մեղավորները միաբանվեցին քրիստոնյաների հետ:YRPArm 322.3

    Ավետարանի ամենակատաղի ընդդիմադիրները դարձան դրա մարտիկները: Մարգարեությունն իրականացավ, որ դյուրագայթոտը «Դավիթի պես” կլինի, և Դավիթի տունը’ «Տիրոջ հրեշտակի պես»: Ամեն մի քրիստոնյա իր եղբոր մեջ տեսավ սիրո և բարության աստվածային նմանություն: Գերակշռում էր միաբան հետաքրքրությունը: Նմանվելու մեկ Օրինակ գրավեց բոլորին: Հավատացյալների միակ ձգտումն էր ի հայտ բերել Քրիստոսի բնավորության նմանությունը և աշխատել Նրա թագավորության ընդարձակման համար:YRPArm 322.4

    Նկատեք, որ կատարյալ միաբանության գալուց հետո, երբ աշա-կերտները դադարեցին պայքարել ավելի բարձր դիրքի համար, Սուրբ Հոգին հեղվեց: Նրանք միաբան էին: Բոլոր տարբերությունները մի կողմ թողնվեցին: Եվ Սուրբ Հոգուց նրանց տրված վկայությունը նույնն էր: Ռևյու ընդ Հերալդ, 1908թ. ապրիլի 30:YRPArm 322.5