Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ԹՈՒՅԼ ՀՈԳԻՆԵՐՆ ՈՒԺԵՂԱՆՈՒՄ ԵՆ ՓեՏՐՎԱՐ 7

    Ապա ուրեմն, եղբայրներ, պարտական ենք ոչ թե մարմնին’ մարմնի պես ապրելու: Որովհետև եթե մարմնավորապես ապրեք’ կմեռնեք, բայց եթե հոգով մարմնի գործերն սպանեք’ կապրեք: Հռոմեացիս 12, 13:YRPArm 45.1

    Սուրբ Հոգու խոստումը տարիքի կամ ռասսայի սահմանափակում չի դնում: Քրիստոսը հայտարարել է, որ Իր Հոգու աստվածային ազդեցու-թյունը կլինի Իր հետևորդների հետ մինչև վերջ: Պենտեկոստեից մինչև մեր օրերը Մխիթարիչն ուղարկվել է նրանց, ովքեր իրենց լիովին հանձնել են Տիրոջն ու Նրա ծառայությանը: Բոլորին, ովքեր Քրիստոսին ընդունել են որպես անձնական Փրկիչ, Սուրբ Հոգին այցելել է որպես Խորհրդատու, Սրբագործիչ, Առաջնորդ և վկա: Ինչքան մոտ լինեն հավատացյալներն Աստծո հետ, այնքան պարզորոշ և ուժգին են նրանք վկայում իրենց Փրկագնողի սիրո և Նրա փրկարար շնորհի մասին: Տղամարդիկ և կանայք, ովքեր դարեր շարունակ երկարատև հալածանքների և փորձությունների մեջ վայելել են Հոգու առատ ներկայությունն իրենց կյանքում, կանգնել են որպես նշաններ և հրաշքներ աշխարհի առաջ: Հրեշտակների և մարդկանց առաջ նրանք բացահայտել են փրկագնող սիրո վերափոխող ուժը:YRPArm 45.2

    Նրանք, ովքեր Պենտեկոստեի օրն օժտվեցին ի վերուստ տրված զո-րությամբ, այդուհանդերձ, չազատվեցին հետագա գայթակղություններից և փորձություններից: Քանի որ նրանք վկայում էին ճշմարտությունն ու արդարությունը, շարունակաբար հարձակումների էին ենթարկվում ճշմարտության թշնամու կողմից, ով փորձում էր զրկել նրանց իրենց քրիստոնեական կյանքից: Նրանք ստիպված էին պայքարել Աստծուց իրենց տրված ուժով՝ հասնելու համար կատարյալ մարդ լինելուն Քրիստոսի կատարյալ հասակի չափով: Ամեն օր նրանք աղոթում էին նորանոր շնորհների համար, որպեսզի կարողանային հասնել կատարելության: Սուրբ Հոգու աշխատանքի արդյունքում Աստծուն հավատացող նույնիսկ ամենաթույլ անձինք սովորեցին բարելավել իրենց վստահված ուժը և դառնալ սրբագործված, մաքրված և ազնվացած: Քանի որ խոնարհությամբ ենթարկվեցին Սուրբ Հոգու վերափոխող ազդեցությանը, ստացան աստվածության ամբողջականությունը և ձեռք բերեցին աստ-վածայնության նմանություն: Գործք առաքելոց, 49, 50: YRPArm 45.3