Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՍՈՒՐԲ ԿՐԱԿՈՎ ՄԿՐՏՎԱԾ հունիս 18

    Հովհաննեսն ամենին պատասխանեց և ասաց. Ես ջրով եմ մկրտում ձեզ, բայց ինձանից ավելի զորավորն է գալիս, որ ես արժանի չեմ Նրա կոշիկների կապերը լուծելու. Նա ձեզ Սուրբ Հոգով և կրակով կմկրտի: Ղուկաս 3.16:YRPArm 181.1

    Հին աշխարհում մեղք էր համարվում սխալ խորանի մոտ զոհ մատու-ցելը կամ խունկն օտար կրակից վառելը: Մենք սուրբն անսուրբի հետ խառնելու վտանգի առաջ ենք կանգնած: Աստծուց եկող սուրբ կրակը պետք է օգտագործվի մեր ընծաների հետ: ճշմարիտ խորանը Քրիստոսն է, ճշմարիտ կրակը՝ Սուրբ Հոգին: Սուրբ Հոգին պետք է ոգեշնչի, ուսուցանի, առաջնորդի, ուղղորդի մարդկանց և դարձնի վստահելի խորհրդականներ: Եթե մենք երես ենք դարձնում Աստծուց ընտրվածներից, մենք գտնվում ենք ուրիշ աստվածներից հարցնելու և օտար խորանի առաջ ընծա մատուցելու վտանգի մեջ:YRPArm 181.2

    Խոսքի ամենաազդեցիկ քարոզն անգամ օգուտ չի բերի, մինչև Հոգին չուսուցանի և չլուսավորի ունկնդիրներին: Մինչև Հոգին չաշխատի մարդու հետ և նրա միջոցով, հոգիները չեն փրկվի, բնավորությունները չեն վերափոխվի Սուրբ Գիրքը կարդալուց: Գործին վերաբերող ծրագրումն ու մշակումը չպետք է ուշադրությունը հրավիրեն ես-ի վրա: Խոսքն ուժ է, սուր՝ մարդու ձեռքին: Սակայն Սուրբ Հոգին է նրա արդյունավետությունը, միտքը տպավորելու կենսական ուժը:YRPArm 181.3

    «Եվ ամենքն Աստծուց սովորած կլինեն» (Հովհաննես 6.45): Աստված է, որ փայլեցնում է լույսը մարդկանց սրտերում: Իմ ծառայակից եղբայրները պետք է մի բան լավ հիշեն. շատ կարևոր է, որպեսզի Աստված ընդունվի որպես մեր ուժի աղբյուր, իսկ Հոգին՝ Մխիթարիչ: Կենդանի առաքինությունը գալիս է Սուրբ Հոգու հետ մեր համագործակցությունից: Պատճառը, որ Աստված այսքան քիչ բան է կարող անել, այն է, որ մենք մոռանում ենք այս փաստը: Ձեռագրեր 2.45, 46:YRPArm 181.4

    Հոգին մշտապես մարդուն ցույց է տալիս Աստծո արժեքները: Աստ-վածային ներկայությունը կարծես ճախրում է մոտակայքում, և եթե միտքն արձագանքում է, եթե սրտի դուռը բացվում է, Հիսուսն ապրում է մարդու հետ: Հոգու ուժն աշխատում է սրտում և առաջնորդում կամքի հակվածությունը դեպի Հիսուսը կենդանի հավատով և ամբողջական կախվածությամբ աստվածային զորությունից կամենալն էլ, անելն էլ Իր հաճության պես: Հոգին արագ վերցնում է Աստծո բաները, հենց որ մարդը որոշում և գործում է իրեն բացված լույսի համապատասխան: Ձեռագրեր 2.46: YRPArm 181.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents