Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ՊԱՐԳԵՎԸ ՉԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀՈՒԼԻՍ 11

    Եվ Նա, Իր ձեռքը մեկնելով, կպավ նրան և ասաց. Կամենում եմ, սրբվիր, և շուտով բորոտությունը հեռացավ նրանից։ Եվ Ինքը պատվիրեց նրան, որ ոչ ոքի չասի, այլ թե’ Գնա, անձդ ցույց տուր քահանային և քո սրբության համար ընծան բեր, ինչպես Մովսեսը հրամայեց նրանց վկայության համար: Ղուկաս 5.13, 14:YRPArm 205.1

    Հաճախ մեկը մյուսին անում են հետևյալ նկատողությունը. «Ինչո՞ւ ենք այդքան կախված առողջարաններից: Ինչո՞ւ չենք աղոթում հիվանդների հրաշալի բժշկության համար, ինչպես անում էր Աստծո ժողովուրդը»: Մեր աշխատանքի վաղ պատմության ընթացքում շատերն են բժշկվել աղոթքով: Ոմանք բժշկվելուց հետո հետևել են ախորժակի թողտվության միևնույն ընթացքին, որն ունեցել էին նախկինում: Նրանք չեն ապրել և աշխատել այնպես, որ խուսափեն հիվանդությունից, ցույց չեն տվել, որ գնահատում են Տիրոջ բարությունն իրենց նկատմամբ: Կրկին և կրկին տառապել են իրենց սեփական անփութության և գործողությունների անմտածված ընթացքի պատճառով: Նրանց վրա բժշկության պարգևը հեղելով’ ինչպե՞ս կարող էր Տերը փառավորվել:YRPArm 205.2

    Երբ ստացանք առողջարան ունենալու լույսը, պատճառը շատ պար-զորոշ տրվեց: Շատերը կարիք ունեին կրթվելու առողջ կենսակերպի վե-րաբերյալ: Պետք է հատկացվի մի վայր, ուր կբերվեն հիվանդները, ուր կսովորեն ապրել այնպես, ինչպես պատշաճում է առողջությունը պահ-պանելու համար:YRPArm 205.3

    Պետք է ջանասիրաբար դասախոսություններ կարդացվեն որպես հիվանդների ուսուցման միջոց, թե ինչպես կանխել հիվանդություններն իմաստուն ապրելակերպով: Այս դասախոսությունների միջոցով հիվանդները կարող են տեսնել իրենց վրա ընկած պատասխանատ-վությունը’ պահել իրենց մարմինն ամենաառողջ վիճակում, որովհետև այն Տիրոջ փրկագնած սեփականությունն է: Միտքը, հոգին ու մարմինը գնվել են մեծ գնով, «ուստի փառավորեք Աստծուն ձեր մարմնում և ձեր հոգում, որ Աստծունն են» (Ա Կորնթացիս 6.20):YRPArm 205.4

    Աստծո նախախնամության մեջ հրահանգներ են տրվել առողջարան-ներ կառուցելու վերաբերյալ, որպեսզի հիվանդները հավաքվեն այնտեղ և սովորեն առողջ ապրելու գաղտնիքները: Առողջարանների կառուցումը կանխորոշված պայմանավորվածություն է, որի օգնությամբ բոլոր եկեղեցիների անդամներին պետք է շահել և ծանոթացնել այս ժամա-նակների ճշմարտության հետ: Ձեռագրեր 7.378, 379: YRPArm 205.5