Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԽՄՈՐԸ ՄԵՐ ՍՐՏՈՒՄ ՀՈՒՆՎԱՐ 10

    Եվ դարձյալ ասաց. ինչի՞ նմանեցնեմ Աստծո արքայությունը: Նման է խմորի, որ նրան մի կին առավ և երեք չափ ալյուրի մեջ թաքցրեց, մինչև որ բոլորը խմորվեց: Ղուկաս 13.20, 21:YRPArm 16.1

    Այս առակը նկարագրում է Ավետարանի թափանցող և վերափոխող ուժը, որը պետք է եկեղեցին դարձնի աստվածային նմանության պես՝ աշխատելով անհատ անդամների սրտերի հետ: Ինչպես խմորիչն է աշ-խատում սննդի հետ, այնպես էլ Սուրբ Հոգին է աշխատում մարդու սրտի հետ՝ կլանելով նրա ողջ ունակություններն ու ուժը, շունչը, մարմինն ու հոգին՝ համաձայնելով Քրիստոսի հետ:YRPArm 16.2

    Առակում կինը խմորիչը լցրեց ուտելիքի մեջ: Դա անհրաժեշտ էր կա-րիքը բավարարելու համար: Սրանով Աստված մեզ սովորեցնում է, որ մարդն իրենով չունի փրկության հատկանիշները: Նա չի կարող իրեն վերափոխել՝ գործադրելով իր կամքը: Ճշմարտությունը պետք է դիպչի սրտին: Այսպես է անում իր գործն աստվածային խմորիչը: Իր վերափոխող, կենարար ուժով այն փոփոխություն է բերում սրտերին: Զարթոնք են ապրում նոր մտքեր, նոր զգացմունքներ, նոր նպատակներ: Միտքը փոփոխված է, ունակությունները՝ գործի դրված: Մարդուն նոր ունա-կություններ չեն տրվում, այլ սրբացվում է նրա ունեցածը: Մինչ այժմ մա-հացած խիղճը վերակենդանանում է: Բայց մարդն այս փոփոխությունն ինքնուրույն չի կարող անել: Այն կարող է ի կատար ածել միայն Սուրբ Հոգին: Բոլոր նրանք, ովքեր կփրկվեն՝ բարձր թե ցածր, հարուստ թե աղ-քատ, պետք է ենթարկվեն այս զորության ներգործությանը:YRPArm 16.3

    Այս ճշմարտությունը ներկայացված է Նիկոդեմոսին ուղղված Քրիստոսի խոսքերում. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ քեզ, եթե մեկը վերստին չծնվի, չի կարող Աստծո արքայությունը տեսնել: ... Մարմնից ծնվածը մարմին է, Հոգուց ծնվածը՝ հոգի: Մի զարմացիր, որ ասեցի քեզ, թե պետք է ձեզ վերստին ծնվել: Քամին որտեղ ուզում է՝ փչում է, և նրա ձայնը լսում ես, բայց չգիտես, թե որտեղի՞ց է գալիս և որտե՞ղ է գնում, այսպես է ամեն հոգուց ծնվածը:YRPArm 16.4

    Եթե մեր մտքերը ղեկավարվում են Աստծո Հոգուց, մենք պետք է հաս-կանանք խմորիչի առակով ուսուցանվող դասը: Նրանք, ովքեր բացում են իրենց սրտերը ճշմարտությունն ստանալու, կհասկանան, որ Աստծո Խոսքը մեծագույն գործիքն է բնավորության փոփոխության գործում: Ռևյու ընդ Հերալդ, 1899 թ. հուլիսի 25:YRPArm 16.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents