Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՀՈԳՈՒ ՄՏԱԴՐՎԱԾ ՄԵՐԺՈՒՄԸ 28

    ՀՈՒՆՎԱՐ 28 Եվ ո՜վ որ մարդի Որդու դեմ բան ասի, կթողնվի նրան, բայց ով որ Սուրբ Հոգու դեմ ասի, նրան չի թողնվի ո՜չ այս աշխարհում, և ո՜չ գալու աշխարհում։ Մատթեոս 12.32:YRPArm 34.1

    Սրանից անմիջապես առաջ էր, երբ Հիսուսը երկրորդ անգամ իրա-կանացրեց բռնված, կույր ու համր մարդու բուժումը. և Փարիսեցիները հաստատեցին մեղադրանքը. «Դևերի իշխանովն է հանում դևերը” (Մատթեոս 9.34): Քրիստոսը նրանց պարզորեն ասաց, որ Սուրբ Հոգու աշխատանքը սատանային վերագրելով, նրանք իրեց զրկում էին օրհ-նությունների աղբյուրից: Նրանք, ովքեր խոսել էին հենց Հիսուսի դեմ’ չհասկանալով Նրա աստվածային բնավորությունը, կարող էին թողություն ստանալ, քանի որ Սուրբ Հոգու միջոցով կտեսնեին իրենց սխալն ու կապաշխարեին: Ինչ մեղք էլ որ գործած լինի մարդ, եթե ապաշխարում և հավատում է, մեղքը լվացվում է Քրիստոսի արյունով, սակայն նա, ով մերժում է Սուրբ Հոգու աշխատանքը, իրեն դնում է մի վիճակի մեջ, ուր ապաշխարությունն ու հավատը չեն կարող այցելել իրեն:YRPArm 34.2

    Հոգու միջոցով է, որ Աստված աշխատում է սրտի վրա. երբ մարդիկ կամովին մերժում են Հոգուն և հայտարարում, որ Նա սատանայից է, նրանք կտրում են այն ուղին, որով Աստված կարող է հաղորդակցվել իրենց հետ: Երբ Հոգին վերջնականապես մերժված է, Աստված այլևս ոչինչ չի կարող անել այդ մարդու համար.YRPArm 34.3

    Աստված չէ, որ կուրացնում է մարդկանց աչքերը և կարծրացնում նրանց սրտերը: Նա լույս է ուղարկում նրանց, որպեսզի ուղղեն իրենց սխալները և քայլեն անվտանգ ճանապարհով: Այս լույսը մերժելու հետևանքով է, որ աչքերը կուրանում են, և սրտերը’ կարծրանում: Հաճախ դա տեղի է ունենում աստիճանաբար և գրեթե աննկատելի: Լույսը տրվում է հոգուն Աստծո խոսքի, Նրա ծառաների միջոցով, կամ էլ անմիջապես Սուրբ Հոգու ներգործությամբ: Բայց երբ լույսի մի ճառագայթ անուշադրության է մատնվում, հոգևոր զգայունությունը բթանում է, և լույսի երկրորդ հայտնությունն ավելի աղոտ է նշմարվում: Այսպես խավարը թանձրանում է այնքան, մինչև որ գիշեր է իջնում հոգու վրա: Հենց այդպես էր եղել հրեա առաջնորդների հետ: Նրանք համոզված էին, որ Քրիստոսն օժտված է աստվածային զորությամբ, բայց ճշմարտությանն ընդդիմանալու համար նրանք Սուրբ Հոգու աշխատանքը սատանային էին վերագրում: Այսպես վարվելով’ նրանք դիտավորյալ ընտրեցին խաբեությունը, տրվեցին սատանային և ընկան նրա լիակատար իշխանության տակ: Դարերի Փափագը, 321-323:YRPArm 34.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents