Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ՔԱՂԱՔՆԵՐԸ’ ՍՊԻՏԱԿԱԾ ԱՐՏԵՐ ՀՈՒՆՁՔԻ ՀԱՄԱՐ հունիս 15

    Մի՞թե դուք չեք ասում, թե դեռ չորս ամիս կա, և հունձքը կգա, ահա Ես ասում եմ ձեզ. Բարձրացրեք ձեր աչքերը և տեսեք արտերը, որ սպիտակել են և արդեն հնձին հասել: Հովհաննես 4.35:YRPArm 178.1

    Քրիստոսը մեզ է ասում այս խոսքերը նույնքան հստակորեն, որքան այն ժամանակվա աշակերտներին: Ժամանակն անցնում է, և Տերը կանչում է Իր գործի բոլոր մշակներին բարձրացնելու իրենց աչքերն ու տեսնելու բերքահավաքի պատրաստ բոլոր դաշտերը:YRPArm 178.2

    Մեր աշխատողները ջանքեր չեն գործադրում, ինչպես պատշաճում է: Մեր առաջնորդները արթուն չեն այն գործի համար, որը դեռևս պետք է իրականացվի: Երբ մտածում եմ քաղաքների համար, ուր այնքան քիչ գործ է կատարվել, ուր հազարավոր մարդիկ պետք է նախազգուշացվեն Փրկչի մոտալուտ գալուստի մասին, անհագ ցանկություն եմ զգում, որպեսզի կանայք և տղամարդիկ առաջ գնան գործում Հոգու զորությամբ՝ կորչող հոգիների հանդեպ լցված Քրիստոսի սիրով:YRPArm 178.3

    Մեզ մոտ գտնվող քաղաքներում ապրող անհավատները տարօրինակ կերպով անտեսվում են: Կազմակերպված ջանքեր պետք է գործադրվեն նրանց փրկելու համար: Այժմ մենք պետք է աշխատենք մեր մեջ գտնվող անհավատներին փրկելու համար, նրանց, ովքեր ապրում են մեր հարևանությամբ: Նրանց բերանում նոր երգ պետք է դնել, և նրանք պետք է առաջ գնան՝ երրորդ հրեշտակի լուրը փոխանցելու ներկայումս խավարի մեջ գտնվողներին:YRPArm 178.4

    Մենք բոլորս պետք է շատ զգոն լինենք, որպեսզի, առիթը ներկա-յանալուն պես, աշխատանքն առաջ տանենք մեծ քաղաքներում: Մենք շատ հետ ենք նրանից, որ մտնենք մեծ քաղաքներ մեզ տրված լույսով և Աստծուն հուշարձաններ կառուցենք: Քայլ առ քայլ պետք է հոգիներին առաջնորդենք դեպի ճշմարտության լիարժեք լույսը: Շատերը հոգևոր սննդի կարիք ունեն: Մեզ հարկավոր է շարունակել աշխատել, մինչև որ կազմավորվի եկեղեցի, երկրպագության խոնարհ կառույց: Ես ոգևորվում եմ այն մտքից, որ մեր հավատքին չպատկանող շատ մարդիկ իրենց միջոցներով նշանակալից օգնություն կցուցաբերեն մեզ: Ինձ լույս է տրվել, որ շատ վայրերում, հատկապես Ամերիկայի մեծ քաղաքներում, օգնությունը կգա նման մարդկանցից: Խաղաղօվկիանոսյան միության մատյան, 1902թ. հոկտեմբերի 23:YRPArm 178.5