Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՀՈԳԻՆ ԿԱՐՈՂ Է ՀԵՌԱՆԱԼ ՀՈՒՆՎԱՐ 26

    Էլ որքա՞ն ավելի, կարծում եք, սաստիկ պատժի կարժանանա նա, որ Աստծո Որդուն ոտքի տակ կոխեց և ուխտի արյունը պիղծ համարեց, որով նա սրբվեց և շնորհքի Հոգուն նախատեց։ Եբրայեցիս 10.29:YRPArm 32.1

    Նրանք, ովքեր ընդդիմանում են Աստծո Հոգուն, Նրան զայրացնում և ստիպում են հեռանալ, պատկերացում անգամ չունեն, թե սատանան իրենց ուր է տանելու: Երբ Սուրբ Հոգին հեռանում է մարդուց, մարդն աս-տիճանաբար սկսում է անել բաներ, որոնք մի ժամանակ մեղք էր համա-րում: Եթե նա չհետևի նախազգուշացումներին, կպարուրվի այն ինքնա-խաբեությամբ, որն, ինչպես հրեաների դեպքում եղավ, կստիպի նրան դառնալ դավաճան և կույր: Նա քայլ առ քայլ կհետևի սատանային: Այն ժամանակ ո՞վ կձգտի նրա հետ որևէ նպատակի: Արդյո՞ք ծառայողները կաղոթեն նրա հետ և նրա համար: Նրանց բոլոր խոսքերը պարապ հեքիաթների են նման: Նման մարդիկ ընտրում են սատանային որպես իրենց ընկեր Խոսքը սխալ մեկնաբանելու և այն իրենց ընկալման աղ-ճատված լույսի ներքո ներկայացնելու գործում:YRPArm 32.2

    Երբ Աստծո Հոգին տրտմում և հեռանում է, Աստծո ծառաների կողմից արված ցանկացած կոչ անիմաստ է դառնում նրանց համար: Նրանք սխալ կմեկնաբանեն յուրաքանչյուր բառ: Նրանք ծաղրուծանակի կենթարկեն Սուրբ Գրքի նույնիսկ ամենավեհ զգուշացումները, որոնք կցնցեին նրանց, եթե նրանք կախարդված չլինեին սատանայական գործակալների կողմից: Նրանց արված ցանկացած կոչ իզուր է: Նրանք ուշադրություն չեն դարձնի ո'չ հանդիմանությունների, ո'չ խորհուրդների: Նրանք արհամարհում են Հոգու բոլոր աղերսանքները և չեն հնազանդվում Աստծո պատվիրաններին, որոնք ժամանակին պաշտպանում և մեծարում էին: Թող որ նման հոգիներում արձագանք գտնեն առաքյալի խոսքերը. «Ո՞վ կախարդեց ձեզ, որ ճշմարտությանը չհնազանդվեք” (Գաղատացիս 3.1): Նրանք հետևում են իրենց սրտի խորհրդին, մինչև որ ճշմարտությունը դադարում է ճշմարտություն լինել նրանց համար: Բարաբբան ընտրվում է, Քրիստոսը՝ մերժվում:YRPArm 32.3

    Կարևոր է ապրել Աստծո յուրաքանչյուր բառով, այլապես մեր հին բնությունը մշտապես իր մասին զգացնել կտա: Սուրբ Հոգին է մարդու մեջ ճշմարտության փրկագնող շնորհը, որ Քրիստոսի հետևորդներին մեկ է դարձնում միմյանց հետ, և մեկ’ Աստծո հետ: Նա միակն է, Ով կարող է հեռացնել թշնամանքը, նախանձը և անհավատությունը: Նա սրբացնում է մեր բոլոր զգացմունքները: Նա պատրաստակամ և տենչացող հոգուն վերականգնում է սատանայի իշխանությունից դեպի Աստված: Սա է շնորհի ուժը: Այն աստվածային ուժ է: Դրա ազդեցությամբ է կատարվում փոփոխությունը հին սովորություններից, ավանդույթներից, գործելակերպից, որոնք երբ փայփայվում են, բաժանում են հոգին Աստծուց, և մարդու մեջ սրբագործման գործն առաջ է գնում՝ մշտապես առաջադիմելով և աճելով: Ռևյու ընդ Հերալդ, 1897թ. հոկտեմբերի 12:YRPArm 32.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents