Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏ 19

    Եվ Ես այն փառքը, որ Ինձ տվիր, նրանց տվի, որ մեկ լինեն, ինչպես Մենք էլ մեկ ենք։ Ես’ նրանցում, և Դու’ Ինձանում, որ կատարյալ լինեն միությունում, որպեսզի աշխարհքը գիտենա, թե Դու ուղարկեցիր Ինձ և սիրեցիր նրանց, ինչպես Ինձ սիրեցիր։ Հովհաննես 17.22, 23:YRPArm 87.1

    Ինչպիսի՜ ձեռքբերումներ են խոստացված քրիստոնյաների ջանքերի համար, բայց ինչքա՜ն քիչ բան ենք մենք ստանում: Եթե մեր ջանքերը ներդաշնակ լինեին մեր Տիրոջ պատվերի հետ, արդյունքը փառահեղ կլիներ: Նա ասում է. «Բայց ոչ թե միայն նրանց համար եմ աղաչում, այլ նրանց համար էլ, որ նրանց խոսքով կհավատան Ինձ։ Որ ամենքը մեկ լինեն, ինչպես Դու, Հայր, Ինձանում, և Ես’ Քեզանում, որ նրանք էլ Մե-զանում մեկ լինեն, որ աշխարհքը հավատա, թե Դու ուղարկեցիր Ինձ” (Հովհաննես 17.20, 21):YRPArm 87.2

    Հիսուսը չէր աղոթում մի բանի համար, ինչն անմատչելի է մեզ, և եթե այս միասնությունը հնարավոր է, ապա ինչո՞ւ Քրիստոսի հետևորդներն ավելի ու ավելի ջանասիրաբար չեն ձգտում շնորհի այս վիճակին: Երբ մենք մեկ ենք Քրիստոսի հետ, պետք է մեկ լինենք նաև Նրա հետևորդների հետ: Հոգու մեծագույն պահանջը Հիսուսն է’ փառքի հույսը: Սուրբ Հոգու միջոցով մենք ձեռք կբերենք այս միասնությունը, և սերը եղբայրների նկատմամբ առատ կհոսի, և մարդիկ մեզանից կիմանան, որ մենք եղել ենք Հիսուսի հետ և սովորել ենք Նրանից: Մեր կյանքը կլինի Նրա սուրբ բնավորության արտացոլումը: Որպես Նրան հավատացողներ’ մենք պետք է ներկայացնենք Նրա հոգու խոնարհությունը, Նրա վարքագծի մեղմությունը: Աստծո եկեղեցում յուրաքանչյուր ոք անհատապես պետք է պատասխանի Քրիստոսի աղոթքին, մինչև որ մենք բոլորս միավորվենք Հոգում:YRPArm 87.3

    Ի՞նչն է հակասությունների և անհամաձայնությունների պատճառ դառնում: Դա Քրիստոսից անջատ քայլելու արդյունքն է: Նրանից հեռու լինելով’ մենք կորցնում ենք մեր սերը Նրա նկատմամբ և դառնում սառը Նրա հետևորդների հանդեպ: Ինչքան հեռու են ընկնում լույսի ճա-ռագայթներն իրենց կենտրոնից, այնքան լայն տարածում են ստանում: Ամեն մի հավատացյալ Քրիստոսի’ արդարության Արևի լույսի ճառագայթն է: Ինչքան մոտ քայլենք Քրիստոսի’ սիրո և լույսի կենտրոնի հետ, այնքան ավելի մեծ սիրով կտոգորվենք Նրա լույսը կրողների նկատմամբ: Երբ սրբերը մոտենում են Քրիստոսին, նրանք պետք է պարտադիր կերպով մոտ լինեն միմյանց, որպեսզի Քրիստոսի սրբացնող շնորհը միացնի նրանց սրտերն իրար: Դուք չեք կարող սիրել Աստծուն և չսիրել ձեր եղբայրներին: Էլեն Ուայթի 1888թ. նյութեր, 1048, 1049: YRPArm 87.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents