Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՍՈՂՈՄՈՆ ՍեՊՏեՄԲեՐ 11

    Եվ արդ, ով Տեր իմ Աստված, դու թագավորեցրիր ծառայիդ իմ հայր Դավիթի տեղ, բայց ես մի փոքր տղա եմ, չգիտեմ ելնել ու մտնելը։ Եվ ծառադ քո ընտրած ժողովրդի մեջ է’ մի մեծ ժողովրդի, որ շատությունից չի հաշվվի և չի համարվի։ Ուրեմն տուր քո ծառային իմաստուն սիրտ քո ժողովրդին դատելու’ բարիի ու չարի մեջտեղը ջոկելու, որովհետև ո՞վ է կարող քո այս մեծ ժողովրդին դատել։ Գ Թագավորաց 3.7-9:YRPArm 269.1

    Եհովայի անունը Սողոմոնի թագավորության սկզբում մեծապես պատվի էր արժանանում: Թագավորի կողմից ցուցադրված իմաստու-թյունն ու արդարությունը բոլոր ազգերին վկայում էր այն Աստծո հատ-կանիշների գերազանցության մասին, Ում նա ծառայում էր: Որոշակի ժամանակ Իսրայելն աշխարհի լույսն էր, որ ցույց էր տալիս Եհովայի մեծությունը: Սողոմոնի վաղ շրջանի թագավորության իրական փառքն ընկած չէր նրա գերազանց իմաստության, հեքիաթային հարստության և հեռուն գնացող ուժի և համբավի հիմքում. դա երկնքից ստացած պարգևների ճիշտ օգտագործմամբ Իսրայելի Աստծո անվանը նրա մա-տուցած պատվի արդյունքն էր:YRPArm 269.2

    Տարիների հետ Սողոմոնի համբավն աճեց, նա փորձեց պատվել Աստծուն՝ ավելացնելով իր մտավոր և հոգևոր ուժերը, շարունակելով ու-րիշներին փոխանցել իր ստացած օրհնությունները: Ոչ ոք նրանից լավ չէր հասկանում, որ Եհովայի շնորհի միջոցով է նա դարձել ուժի, իմաստության և հասկացողության տեր, և որ այդ պարգևները տրված էին, որպեսզի նա աշխարհին տա արքաների Արքայի մասին գիտությունը:YRPArm 269.3

    Սողոմոնը հատկապես հետաքրքրված էր բնագիտությամբ, սակայն նրա հետազոտությունները սահմանափակված չէին ուսման որևէ ճյուղով: Բոլոր արարված առարկաների ջանասեր ուսումնասիրության միջոցով նա հստակ գաղափար կազմեց Արարչի մասին: Բնության ու-ժերում, անօրգանական և կենդանական աշխարհում, յուրաքանչյուր ծառի, թփի և ծաղիկի մեջ նա տեսնում էր Աստծո իմաստության հայտ-նություն, և քանի որ ձգտում էր ավելի ու ավելի շատ սովորել, Աստծո մասին նրա գիտությունն ու Նրա հանդեպ սերն անընդհատ աճում էին: Մարգարեներ և թագավորներ, 32, 33:YRPArm 269.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents