Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ՆՈՒՅՆԻՍԿ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԿԻՍՎԵԼ ԻՐԵՆՑ ՀԱՎԱՏՈՎ հունիս 13

    Երբ որ քահանայապետները և դպիրները տեսան այն հրաշքները, որ արեց, և այն երեխաներին էլ տաճարումն աղաղակելիս և ասելիս’ Օվսաննա Դավթի Որդուն, նեղացան և ասացին Նրան. Լսո՞ւմ ես, դրանք ի՞նչ են ասում։ Հիսուսն էլ ասաց նրանց. Այո, դուք երբեք չե՞ք կարդացել, թե’ Մանուկների և կաթնակերների բերանից օրհնություն կատարեցիր: Մատթեոս 21.15, 16:YRPArm 176.1

    Ճշմարտության չափանիշը կարող է բարձրացվել խոնարհ տղա-մարդկանց և կանանց, երիտասարդների և նույնիսկ երեխաների կողմից, կարող է լինել օրհնություն ուրիշների համար՝ բացահայտելով, թե ինչ է արել ճշմարտությունն իրենց համար: Աստված կօգտագործի ամենաթույլ գործիքները, եթե նրանք ամբողջովին նվիրված են Իրեն: Հոգիներ շահելու համար Նա կարող է աշխատել նրանց միջոցով, ում ծառայողը չէր կարող մոտենալ: Հարկավոր է նրանց որոնել գլխավոր և երկրորդական ճանապարհներին: Աստվածաշունչը ձեր ձեռքում՝ Աստծո սիրուց ջերմացած և բորբոքված ձեր սրտով կարող եք դուրս գալ և պատմել ուրիշներին ձեր փորձի մասին, կարող եք նրանց իմացնել ճշմարտությունը, որը տպավորել է ձեր սիրտը՝ հավատով աղոթելով, որ Աստված ձեր ջանքերը հաջողությամբ պսակի նրանց փրկության գործում: Բաժանեք լույսը և ավելի շատ լույս կունենաք բաժանելու: Այդպիսով կդառնաք Աստծո մշակները:YRPArm 176.2

    Աստված ցանկանում է, որպեսզի Իր զավակներն օգտագործեն իրենց բոլոր ուժերը, որ ուրիշներին օրհնելու աշխատանքում նրանք ուժեղանան Հիսուսի զորությամբ: Դուք կարող եք ուսյալ չլինել, ձեր մասին կարող են մտածել, թե ունակ չեք Աստծո համար մեծ գործ անել, սակայն կան բաներ, որոնք դուք կարող եք իրագործել: Կարող եք թույլ տալ, որ ձեր լույսը շողա ուրիշների վրա:YRPArm 176.3

    Ամեն մեկը կարող է ունենալ ճշմարտության ընկալում և բարի ազ-դեցություն թողնել: Ուրեմն գնացեք աշխատելու, իմ եղբայրնե'ր և քույրե'ր: Ուրիշների համար աշխատելով’ փորձ ձեռք բերեք: Դուք կարող եք սխալներ թույլ տալ, սակայն դա ավելին չի լինի, ինչ որ թույլ են տվել ավելի խելացիներն ու ավելի վստահելի դիրքերում գտնվողները շատ ու շատ անգամներ: Միշտ չէ, որ դուք հաջողության կհանդիպեք, սակայն երբեք չեք կարող իմանալ խավարում գտնվողներին օգնելու խոնարհ, անշահախնդիր ջանքի արդյունքը: Սուրբ Հոգու ներգործության միջոցով դուք կարող եք հոգիներ շահել սխալից դեպի ճշմարտություն, և այս անելով’ ձեր սեփական հոգին կլցվի Աստծո սիրով: Ռևյու ընդ Հերալդ, 1897թ. հունվարի 12:YRPArm 176.4