Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ՆՈՐ ՊԵՆՏԵԿՈՍՏԵ ՆՈՅեմբեր 3

    Եվ Աստծո խոսքը աճում էր, և աշակերտների համարը խիստ շատանում էր Երուսաղեմում, և քահանաներից էլ շատ բազմություն հնազանդվում էին հավատին: Գործք առաքելոց 6.7:YRPArm 324.1

    Ինչպես Հոգով լցված աշակերտներն էին գնում Ավետարանը հռչակելու, այնպես էլ Աստծո ծառաները պետք է անեն այսօր: Լցված մեղքի և անհավատության խավարի մեջ գտնվողներին ողորմության լուրը տանելու նվիրական ցանկությամբ՝ մենք պետք է լծվենք Աստծո գործին: Նա մեզ տվել է մեր բաժինն՝ Իր հետ համագործակցելով իրականացնելու համար, և Նա նաև կներգործի անհավատների սրտերի վրա՝ առաջ տանելու Իր գործը հեռավոր վայրերում: Արդեն շատերն են ստանում Սուրբ Հոգին, և ճանապարհն այսուհետ չի փակվի անտարբերության պատճառով:YRPArm 324.2

    Ինչո՞ւ է Սուրբ Հոգով ոգևորված և սուրբ աշակերտների նախան-ձախնդրությամբ կատարված գործի պատմությունը գրի առնվել, եթե ոչ նրա համար, որ Տիրոջ ժողովուրդը այսօր դրանով ոգեշնչվի և հանուն Նրա եռանդով աշխատի: Այն, ինչ Տերն արեց այն ժամանակ Իր ժողովրդի համար, նույնքան և դեռ ավելի կարևոր է, որ անի Իր ժողովրդի համար և այսօր: Այն ամենը, ինչ արեցին առաքյալները, այսօր պետք է անի եկեղեցու յուրաքանչյուր անդամ: Հարկավոր է աշխատել այնքան եռանդով, որ Սուրբ Հոգին մեզ ուղեկցի ավելի մեծ հեղումով. չարության շատանալուն զուգընթաց պահանջվում է ապաշխարության տանող ավելի վճռական կոչ:YRPArm 324.3

    Յուրաքանչյուրը, ում վրա շողում է ներկա ժամանակի ճշմարտության լույսը, պետք է տոգորվի կարեկցանքով խավարում գտնվողների նկատմամբ: Բոլոր հավատացյալներից պետք է լույսն արտացոլվի պարզ ու հստակ շողերով: Պենտեկոստեի օրվանից հետո Իր լրաբերների կատարած նույն ջանադիր աշխատանքն է Աստված ակնկալում և այսօր: Այժմ, երբ վերջը մոտ է, արդյո՞ք չպետք է եկեղեցու նախանձախնդրությունը գերազանցի նույնիսկ վաղ եկեղեցու նախանձախնդրությանը: Աստծո փառքի նախանձախնդրությունն ստիպեց աշակերտներին մեծ զորությամբ վկայել ճշմարտության մասին: Արդյո՞ք չպետք է այս ջանադրությունը բոցավառի մեր սրտերը՝ պատմելու փրկագնող սիրո, Քրիստոսի, և այն էլ՝ Խաչվածի պատմությունը: Արդյո՞ք չպետք է Աստծո զորությունն ավելի մեծ եռանդով բացահայտվի այսօր, քան առաքյալների ժամանակներում էր: Ռևյու ընդ Հերալդ, 1903թ. հունվարի 31: YRPArm 324.4