Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԶԳԱԼՈՎ ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐ ԿԱՐԻՔԸ հոկտեմբեր 7

    Եվ մաքսավորը, հեռու կանգնած, իր աչքերն էլ չէր կամենում դեպի երկինքը բարձրացնել, այլ իր կուրծքը ծեծում էր և ասում. Ով Աստված, ողորմիր ինձ’ մեղավորիս: Ղուկաս 18.13:YRPArm 296.1

    Մենք պետք է հաճախ աղոթենք: Աստծո Հոգու հեղումը եկավ իբրև ջերմեռանդ աղոթքի պատասխան: Սակայն նշենք մի փաստ աշակերտների վերաբերյալ: Գիրքն ասում է. «Եվ երբ որ Պենտեկոստեի օրերը լրացան, ամենքը միաբան մեկտեղ էին: Եվ հանկարծակի երկնքից մի հնչյուն եղավ սաստիկ փչող քամու պես, և լցրեց բոլոր տունը, ուր նստած էին։ Եվ երևացին նրանց բաժանված լեզուներ ինչպես կրակից, և նստեց նրանց ամեն մեկի վրա: Եվ ամենքը Սուրբ Հոգով լցվեցին և սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ Հոգին նրանց խոսել էր տալիս” (Գործք առաքելոց 2.1-4):YRPArm 296.2

    Նրանք չէին հավաքվել բամբասանք անելու: Նրանք չէին փորձում ի ցույց դնել եղբայրների մեջ նկատված ամեն մի բիծը: Նրանք զգում էին իրենց հոգևոր կարիքն ու աղոթում Տիրոջը սուրբ օծության համար՝ հաղթահարելու իրենց թուլությունները և համապատասխանելու այլոց փրկելու գործին: Նրանք աղոթում էին ջերմեռանդորեն, որպեսզի Քրիս-տոսի սերը լիությամբ լցվի իրենց սրտերը:YRPArm 296.3

    Սա մեր երկրի երեսին եղած բոլոր եկեղեցիների մեծագույն կարիքն է այսօր: Որովհետև «եթէ մեկը Քրիստոսումն է՝ նոր ստեղծված է. հիներն անցան, ահա ամեն բան նոր եղավ» (Բ Կորնթացիս 5.17): Այն, ինչ անցանկալի է բնավորության մեջ, մաքրվում է հոգուց Հիսուսի սիրով: Ամեն եսասիրությունն արտաքսվում է, ամեն նախանձը, չարախոսությունը՝ արմատախիլ արվում, և արմատական վերափոխում է կատարվում սրտում: «Բայց Հոգու պտուղն է սեր, ուրախություն, խաղաղություն, եր-կայնամտություն, քաղցրություն, բարություն, հավատ, հեզություն, ժուժ-կալություն. այնպիսիների դեմ օրենք չկա” (Գաղատացիս 5.22, 23): «Եվ արդարության պտուղը խաղաղությունով է սերմվում նրանց համար, որ խաղաղություն են անում” (Հակոբոս 3.18):YRPArm 296.4

    Պողոսը գրում է, որ «օրենքի կողմանե”, այսինքն արտաքին գործո-ղություններով, ինքն «անարատ” էր, սակայն երբ օրենքի հոգևոր բնույթը բացահայտվեց, երբ նա նայեց սուրբ հայելու մեջ, տեսավ իրեն որպես մեղավոր: Համաձայն մարդկային չափանիշների՝ նա ձեռնպահ էր մնացել մեղքից, սակայն երբ նայեց Աստծո օրենքի խորքերը, նա իրեն տեսավ այնպես, ինչպես Աստված էր տեսնում, նա ծնկի իջավ խոնարհությամբ և խոստովանեց իր մեղքը: Ռևյու ընդ Հերալդ, 1890թ. հուլիսի 22:YRPArm 296.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents