Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԿԵՆԱԼ ՆՐԱՆՈՒՄ ՓեՏՐՎԱՐ 20

    Կացեք Ինձանում, և Ես’ ձեզանում. ինչպես որ ճյուղն իր անձից չի կարող պտուղ բերել, եթե որթում չմնա, այսպես ոչ էլ դուք, եթե Ինձանում չմնաք։ Հովհաննես 15.4:YRPArm 58.1

    Մենք պետք է աղոթենք աստվածային Հոգու հեղման համար’ որպես դեղամիջոց մեղքով վարակված հոգիների համար: Հայտնության արտաքին ճշմարտությունները, որոնք պարզեցվել ու հեշտացվել են հասկանալի լինելու համար, շատերի կողմից ընդունվում են որպես հիմնականի հավելում: Սակայն մտքի հետ աշխատող Սուրբ Հոգին մեծագույն ցանկություն է առաջացնում սխալով չաղճատված ճշմարտությունների նկատմամբ: Նա, ով իսկապես ցանկանում է ճանաչել ճշմարտությունը, չի կարող մնալ տգիտության մեջ, քանի որ թանկարժեք ճշմարտությունը պարգևատրում է ջանասեր փնտրողին: Մենք պետք է զգանք Աստծո շնորհի դարձի բերող ուժը, և ես կոչ եմ անում բոլորին, ովքեր փակել են իրենց սրտերը Աստծո Հոգու դեմ, բացել դուռն ու ջանասիրաբար աղաչել’ Ապրիր ինձ հետ: Ինչո՞ւ ծնկի չգալ աստվածային շնորհի գահի առաջ’ աղոթելով, որ Աստծո Հոգին հեղվի մեզ վրա, ինչպես հեղվեց աշակերտների վրա: Նրա ներկայությունը կփափկացնի մեր կարծր սրտերը և կլցնի մեզ ուրախությամբ ու ցնծությամբ’ վերափոխելով մեզ և դարձնելով օրհնության առատ ուղիներ:YRPArm 58.2

    Տերը ցանկանում է, որ Իր զավակներից յուրաքանչյուրն ունենա հա-րուստ հավատ, և այս հավատը մտքի հետ Սուրբ Հոգու կատարած աշ-խատանքի արդյունքն է: Այն բնակվում է յուրաքանչյուր հոգու հետ, ով կստանա այն’ չզղջացողին նախազգուշացման խոսքեր ասելով և մատ-նանշելով Հիսուսին’ Աստծո Գառին, Ով Իր վրա վերցրեց աշխարհի մեղքը: Նա լույս է շողացնում այն անձանց մտքերի վրա, ովքեր ցանկանում են համագործակցել Աստծո հետ’ տալով նրանց արդյունավետություն և իմաստություն Իր գործն անելիս:YRPArm 58.3

    Սուրբ Հոգին երբեք անօգնական չի թողնում Հիսուսին փնտրող մար-դուն: Նա վերցնում է Քրիստոսից և ցույց է տալիս որոնողին: Եվ եթե մեր աչքերն ուղղված են Հիսուսին, Հոգու գործը չի դադարում, մինչև որ մարդը չի համապատասխանում Նրա պատկերին: Հոգու հիասքանչ ազդեցության միջոցով փոխվում են մեղավորի մտքերն ու նպատակները, մինչև որ մեկ է դառնում Քրիստոսի հետ: Նրա սերն Աստծո նկատմամբ աճում է, նա դառնում է ծարավ արդարության, և տեսնելով Քրիստոսին’ նա փոխվում է փառքից փառք, բնավորությունից բնավորություն և դառնում է ավելի ու ավելի նման իր Տիրոջը: Ժամանակների նշանները, 1899թ. սեպտեմբերի 27:YRPArm 58.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents