Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ՇԱՏ ՊԱՐԳԵՎՆԵՐ, ՇԱՏ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՈՒԼԻՍ 21

    Որովհետև ինչպես մի մարդ, որ օտար երկիր էր գնում, իր ծառաներին կանչեց, և իր ունեցածը նրանց հանձնեց։ Եվ մեկին հինգ քանքար տվեց, և մյուսին’ երկու, և մյուսին’ մեկ, յուրաքանչյուրին’ իր կարողության չափ, և շուտով գնաց։ Մատթեոս 25.14, 15:YRPArm 215.1

    Յուրաքանչյուր մարդու տրված է իր գործը: Մեկը կարող է ունակ չլինել անելու այն գործը, որի համար մեկ ուրիշն է կրթվել և վարժվել: Սակայն ամեն մարդու գործը պետք է սկսվի սրտից, ոչ թե մնա ճշմարտության տեսության վրա: Նրա գործը, ով հանձնում է իր հոգին Աստծուն և համագործակցում է երկնային ուժերի հետ, կբացահայտի ունակ և իմաստուն մշակի, ով հասկանում է, թե ինչպես հարմարվել իրավիճակին: Արմատը պետք է սուրբ լինի, այլապես պտուղը սուրբ չի լինի: Բոլորը պետք է միասին լինեն Աստծո մշակները: Ես-ը չպետք է աչքի ընկնի: Տերը տաղանդներ և կարողություններ է վստահել յուրաքանչյուր անհատի, և նրանք, ում շնորհվել է Հոգու ձայնը լսելու հնարավորությունն ու առավելությունը, Աստծո առաջ մեծագույն պատասխանատվություն են կրում:YRPArm 215.2

    Նրանք, ովքեր ունեն ընդամենը մեկ տաղանդ, ևս գործ ունեն անելու: Ունենալով թեկուզ քիչ՝ նրանք պետք է ջանասիրաբար գործի դնեն իրենց ունակությունները, վճռականորեն որոշում կայացնեն՝ երբեք չձախողել և չհուսահատվել: Նրանք պետք է խնդրեն հավատով և կախված լինեն Սուրբ Հոգուց, որպեսզի Նա աշխատի անհավատ սրտերի հետ: Եթե նրանք կախված լինեն իրենց սեփական կարողություններից, կձախողեն: Նրանք, ովքեր հավատարմորեն գործի են դնում մեկ տաղանդը, կլսեն շնորհակալական գովեստներ՝ ասված իրենց այնքան անկեղծորեն, որքան նրանց, ովքեր պարգևատրվել են ավելի շատ տաղանդներով, և ովքեր իմաստությամբ աճեցրել են դրանք, «Լա՜վ, բարի և հավատարիմ ծառա, քիչ բաների վրա հավատարիմ էիր, ես քեզ շատ բաների վրա կդնեմ, մտիր քո տիրոջ ուրախությունը” (Մատթեոս 25.21):YRPArm 215.3

    Աստված ընդունում է խոնարհության հոգով կատարված աշխատանքը: Նա, ով ուներ ընդամենը մեկ տաղանդ, ուներ այն ավելացնելու հնարավորություն, և նրա աշխատանքը անհրաժեշտ էր: Կատարելա-գործելով սեփական բնավորությունը, սովորելով Քրիստոսի դպրոցում՝ նա տարածում էր ազդեցություն, որն օգնում էր կատարելագործել նաև նրանց բնավորությունները, ովքեր ունեին ավելի մեծ պատասխանատվություն, ում սպառնում էր սեփական անձը մեծարելու և որոշ փոքրիկ, բայց կարևոր բաներ մերժելու վտանգը. և նրանց այդ հավատարիմ մարդն իր մեկ տաղանդով վերաբերվում էր ջանասեր խնամքով: Օրագրի թերթիկներ, հատոր 1, 129, 130:YRPArm 215.4