Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ՊԱՐԳԵՎԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ’ ՍԱՀՄԱՆԵԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՕԳՈՍՏՈՍ 12

    Քո աղաչանքի սկզբում խոսք դուրս եկավ, և ես եկա իմացնելու, որ դու ցանկալի ես, ուրեմն հասկացիր խոսքը և իմացիր տեսիլքը: Դանիել 9.23:YRPArm 238.1

    1844 թվականի դեպքերից հետո մենք սկսեցինք որոնել ճշմարտու-թյունն ինչպես թաքնված գանձ: Ես հանդիպում էի եղբայրների հետ, մենք ուսումնասիրություններ էինք կատարում և ջանասիրաբար աղոթում: Հաճախ մնում էինք միասին մինչև ուշ գիշեր, երբեմն՝ ողջ գիշերը՝ աղոթելով լույսի և Խոսքի ուսումնասիրության համար: Կրկին և կրկին այս եղբայրները հավաքվում էին միասին ուսումնասիրելու Աստվածաշունչը՝ հասկանալու դրա իմաստն ու պատրաստ լինելու զորությամբ այն սովորեցնել: Երբ իրենց ուսումնասիրություններում նրանք հասնում էին այն կետին, որտեղ ասում էին. «Մենք չենք կարող անել ավելին», Աստծո Հոգին գալիս էր ինձ վրա: Ինձ տրվում էր տեսիլք և մեր ուսումնասիրած հատվածների հստակ բացատրությունը՝ ցուցումներով, թե ինչպես արդյունավետ աշխատենք և սովորեցնենք: Այդպիսով լույս տրվեց, որն օգնեց մեզ հասկանալ Սուրբ Գիրքը Քրիստոսի, Նրա առաքելության և Նրա քահանայության վերաբերյալ: Ինձ բացվեց ճշմարտության մի գիծ, որը ձգվում էր այդ ժամանակվանից մինչև այն օրերը, երբ մենք ոտք կդնենք Աստծո քաղաքը, և ես փոխանցեցի մյուսներին Տիրոջ տված ցուցումները:YRPArm 238.2

    Այս ողջ ժաանակահատվածում ես չէի կարողանում հասկանալ եղ-բայրների փաստարկները: Իմ միտքը փակված էր, այդ պատճառով ես ի զորու չէի ըմբռնել մեր ուսումնասիրած հատվածների իմաստը: Սա իմ կյանքի ամենամեծ վշտերից մեկն էր: Ես այս վիճակում էի, մինչև որ մեր հավատի բոլոր սկզբունքային կետերը պարզ դարձան մեր մտքերին՝ Աստծո Խոսքի հետ ներդաշնակ: Եղբայրները գիտեին, որ եթե ես տեսիլքում չեմ, ապա չեմ հասկանում այս հարցերը, և նրանք ընդունեցին տրված հայտնությունները որպես ուղղակիորեն երկնքից իջած լույս:YRPArm 238.3

    Շատ սխալներ ի հայտ եկան, և թեև ես այն ժամանակ համարյա երեխա էի, Տիրոջ կողմից ուղարկվեցի վայրից վայր՝ հանդիմանելու նրանց, ովքեր կառչած էին այդ կեղծ ուսմունքներին: Կային մարդիկ, ում սպառնում էր մոլեռանդության մեջ ընկնելը, և ինձ Տիրոջ անունով հանձնարարվեց տալ նրանց երկնքից եկող նախազգուշացումը: Ռևյու ընդ Հերալդ, 1905թ. մայիսի 25:YRPArm 238.4