Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՀԱՆԳԻՍՏ ՆՐԱՆՈՒՄ ՓեՏՐՎԱՐ 23

    Ձեզ վրա առեք Իմ լուծը և Ինձանից սովորեք, որովհետև Ես հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեր անձերի համար հանգստություն կգտնեք։ Մատթեոս 11.29:YRPArm 61.1

    Մինչ դուք քայլում եք հեզությամբ և սրտի խոնարհությամբ, ձեզ համար տարվող աշխատանքը շարունակվում է, աշխատանք, որը կարող է անել միայն Աստված, քանզի Աստված է, որ ներգործում է ձեզանում կամենալն էլ, անելն էլ Իր հաճության պես: Եվ այդ հաճությունը ձեզ Քրիստոսում, Նրա սիրո մեջ հանգիստ առնելիս տեսնելն է: Դուք չպետք է թույլ տաք, որ որևէ բան խաթարի ձեր հոգու խաղաղությունը, հանգստությունը, այն վստահությունը, որ դուք ընդունված եք հենց հիմա: Յուրացրեք յուրաքանչյուր խոստում, բոլորը ձերն են այն պայմանով, որ հա-մապատասխանեք Տիրոջ սահմանած կանոններին: Ձեր ճամփաներից իմաստնաբար հրաժարվելը և Քրիստոսի ճանապարհն ընդունելը Նրա սիրո մեջ կատարյալ հանգիստ գտնելու գաղտնիքն է:YRPArm 61.2

    Մեր կյանքը Նրան տալը շատ ավելին է նշանակում, քան կարծում ենք: Մենք պետք է սովորենք Նրա հեզությունն ու խոնարհությունը, մինչև որ կգիտակցենք «ձեր անձերի համար հանգստություն կգտնեք» խոստման իրականացումը: Քրիստոսի սովորությունները’ Նրա հեզությունը, Նրա խոնարհությունը յուրացնելով է ես-ը վերափոխվում, Քրիստոսի լուծը մեր վրա առնելով և այնուհետև’ սովորելով: Չկա այնպիսի մեկը, ով դեռ շատ բան սովորելու կարիք չունի: Բոլորը պետք է սովորեն Հիսուս Քրիստոսից: Երբ մարդիկ հույսը դնում են Քրիստոսի վրա, նրանց բնավորության բոլոր ժառանգական և ձեռքբերովի գծերը հեռացվում են որպես նրանց’ աստվածային բնույթի հաղորդակիցները դառնալուն խանգարող խոչընդոտներ: Երբ ես-ը մահանում է, մարդու մեջ ապրում է Քրիստոսը: Նա ապրում է Քրիստոսում, և Քրիստոսն ապրում է նրանում:YRPArm 61.3

    Քրիստոսը փափագում է, որպեսզի բոլորը դառնան Իր աշակերտները: Նա ասում է’ սովորե'ք Ինձանից, տվե'ք ձեր հոգիներն Ինձ: Ես չեմ լռեցնի ձեզ, այլ այնպիսի բնավորություն կմշակեմ ձեզանում, որ դուք տարրական դասարաններից տեղափոխվեք բարձրագույն դպրոց: Թողեք ձեր խնդիրներն Ինձ: Թույլ տվեք, որ Իմ կյանքը, Իմ համբերությունը, Իմ երկայնամտությունը, Իմ ժուժկալությունը, Իմ հեզությունը, Իմ խո-նարհությունը զարգանան ձեր բնավորության մեջ, ինչպես մեկը, ով ապ-րում է Ինձանում: ...Այնուհետև դուք կունենաք ոչ միայն «Ես կտամ», այլ նաև «ձեր անձերի համար հանգստություն կգտնեք» խոստումը: Աստվածաշնչի ուսուցման դպրոց, 1903թ. օգոստոսի 1:YRPArm 61.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents