Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՊԱՏՇԱՃ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՕԳՈՍՏՈՍ 31

    Զգույշ կացեք ձեր անձերին, որ չկորցնենք այն, որ վաստակեցինք, այլ որ բոլոր վարձքը առնենք: Ամեն, ով որ հանցանք է գործում և չի կենում Քրիստոսի վարդապետության մեջ, Աստված չունի, ով որ կենում է Քրիստոսի վարդապետության մեջ, նա ունի Որդուն էլ, Հորն էլ: Բ Հովհաննես 1.8, 9:YRPArm 257.1

    Շուտով կարվեն բոլոր հնարավոր ջանքերն Աստծո Հոգու վկայու-թյուններն արժեզրկելու և այլասերելու համար: Մենք պետք է պատրաստ ունենանք հստակ և ուղիղ լուրեր, որոնք 1846 թվականից գալիս են Աստծո ժողովրդին:YRPArm 257.2

    Կլինեն մարդիկ, ովքեր ժամանակին մեզ էին միացել հավատով, ովքեր կսկսեն որոնել նոր, տարօրինակ վարդապետություններ՝ ինչ-որ սենսացիոն և տարօրինակ մի բան ժողովրդին ներկայացնելու համար: Նրանք կբերեն հնարավոր մոլորություններ և կներկայացնեն դրանք որ-պես տիկին Ուայթի խոսքեր, որպեսզի կարողանան հրապուրել մարդկանց:YRPArm 257.3

    Նրանք, ովքեր Աստծո տված լույսին վերաբերվել են որպես սովորական մի բան, ներկայացված ցուցումներում շահավետ դիրք չեն ունենա: Կլինեն մարդիկ, ովքեր սխալ կմեկնաբանեն Աստծո տված լուրը՝ հա-մապատասխան իրենց հոգևոր կուրությանը:YRPArm 257.4

    Ոմանք կթողնեն իրենց հավատը և կմերժեն լուրերի ճշմարտությունը՝ մատնանշելով դրանք որպես կեղծիք:YRPArm 257.5

    Ոմանք դրանք կծաղրեն՝ աշխատելով ընդդեմ այն լույսի, որն Աստված տվել է տարիների ընթացքում, և ոմանք, ովքեր թույլ են հավատում, այդպիսով կշեղվեն ճանապարհից:YRPArm 257.6

    Սակայն մյուսներին լուրը մեծապես կօգնի: Թեև այդ լուրն անձնապես իրենց չէ ուղղված, նրանք կուղղվեն և հեռու կմնան մատնանշված չարիքներից: Աստծո Հոգին ցուցումներ կտա, և շատ մտքերում առկա կասկածները կցրվեն: Հենց վկայությունները կլինեն այն բանալին, որոնք կբացատրեն տրված լուրերը, ինչպես գրվածքը բացատրվում է գրվածքով: Շատերը բուռն ցանկությամբ կկարդան սխալները հանդիմանող լուրերը, որպեսզի սովորեն, թե ինչ պետք է անեն փրկվելու համար: Այս լուրերը պետք է իրենց տեղը գտնեն սրտերում, և վերափոխումներ տեղի կունենան: Ընտիր լուրեր 1.41, 42: YRPArm 257.7

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents