Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕԳՈՍՏՈՍ 26

    Գրում եմ ձեզ, մանկունք, որ ճանաչեցիք Հորը, գրեցի ձեզ, հայրեր, որ ճանաչեցիք Նրան, որ սկզբիցն է, գրեցի ձեզ, երիտասարդներ, որ դուք զորավոր եք, և Աստծո խոսքը բնակվում է ձեզանում, և դուք հաղթել եք չարին։ Ա Հովհաննես 2.14:YRPArm 252.1

    Ծնողները կարող են հասկանալ, որ իրենց երեխաներին դաստիա-րակելու գործում քանի հետևում են Քրիստոսի ցուցումներին, նրանք օգնություն կստանան ի վերուստ: Նրանք մեծ օգուտ են քաղում, քանզի սովորեցնելով՝ իրենք են սովորում: Նրանց երեխաները հաղթանակների կհասնեն գիտելիքի միջոցով, որը ստացել են Տիրոջ ճանապարհին հետևելով: Նրանք ուժ կստանան չարի բնական և ժառանգական հա-կումները հաղթահարելու համար: Բարության և համբերության օրինակ ծառայելով, կերտելով իրենց երեխաների բնավորությունը աստվածային Օրինակի համապատասխան՝ հայրերն ու մայրերը պատրաստվում են օգնել իրենց տներից դուրս գտնվող երիտասարդությանը:YRPArm 252.2

    Ծնողներ, ձեր գործն է ձեր երեխաների մեջ համբերություն, հաստա-տունություն և իրական սեր ձևավորելը: Ճիշտ վարվելով Աստծուց ձեզ տրված երեխաների հետ’ դուք նրանց օգնում եք դնել մաքուր և հավա-սարակշռված բնավորության հիմքը: Նրանց մտքի մեջ պատվաստում եք սկզբունքներ, որոնց մի օր նրանք կհետևեն իրենց սեփական ընտանիքներում: Ձեր ճիշտ ուղղորդված ջանքերի արդյունավետությունը կերևա, երբ նրանք սկսեն վարել իրենց տնտեսությունը Տիրոջ ճանապարհով:YRPArm 252.3

    Օրհնյալ է այն ընտանիքը, որտեղ հայրն ու մայրը հանձնել են իրենց Աստծուն և կատարում են Նրա կամքը: Լավ և կարգապահ մեկ ընտանիքն ավելի շատ բան է ասում քրիստոնեության օգտին, քան արվող բոլոր քարոզները: Նման ընտանիքը վկայում է այն մասին, որ ծնողները հաջողակ են եղել Աստծո ուղղություններին հետևելիս, և որ նրանց երե-խաները կծառայեն Նրան եկեղեցում: Նրանց ազդեցությունը մեծանում է, որովհետև, երբ նրանք բաշխում են, կրկին ստանում են բաշխելու համար: Հայրն ու մայրն իրենց երեխաների մեջ օգնականներ են տեսնում, ովքեր ուրիշներին փոխանցում են տանը ստացած ցուցումները: Հարևանությունը, որտեղ նրանք ապրում են, օգնություն է ստանում, քանի որ դրանում են նրանք հարստացել ժամանակի և հավերժության համար: Ամբողջ ընտանիքը ներառված է Տիրոջ ծառայության մեջ, և իրենց աստվածային օրինակով մյուսները ոգեշնչվում են Աստծուն հավատարիմ և ճշմարիտ լինելու Նրա հոտի՝ հրաշալի հոտի հետ վարվելու մեջ: Ռևյու ընդ Հերալդ, 1899թ. հունիսի 6:YRPArm 252.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents