Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Ո ‘Չ ՀՈՒՅԶ, Ո ‘Չ ԷԼ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ ՆՈՅեմբեր 14

    Սրա համար այս պաշտոնն ունենալով, ինչպես որ ողորմություն գտանք, չենք ձանձրանում, այլ ամոթալի ծածուկ բաները մերժել ենք, և խորամանկությամբ չենք վարվում: Եվ Աստծո խոսքն էլ չենք ծռում, այլ ճշմարտության հայտնությունով մեր անձերն ընդունելի ենք անում ամեն մարդկանց խղճմտանքին’ Աստծո առաջին: Բ Կորնթացիս 4.1, 2:YRPArm 335.1

    Իմ եղբա'յր, մեր շարքերում գտնվողների համար վտանգ կա, որ սխալ են գործում Սուրբ Հոգին ստանալու վերաբերյալ: Շատերը հույզերն ու զգացմունքների հափշտակությունը համարում են Սուրբ Հոգու ներ-կայության ապացույց: Կա վտանգ, որ ճիշտ զգացմունքները չեն հասկացվի, և որ Քրիստոսի’ «Նրանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատվիրեցի’ պահեն” (Մատթեոս 28.20) խոսքերը կկորցնեն իրենց նշանակությունը: Կա վտանգ, որ յուրօրինակ մտքերն ու սնոտիապաշտական երևակայությունը կզբաղեցնեն Սուրբ Գրքի տեղը: Ասացե'ք մեր ժողովրդին, մի՜ մտահոգվեք բերել մի բան, որը բացահայտված չէ Խոսքում: Մոտ եղեք Քրիստոսին: Հիշեք Նրա խոսքերը. «Նրանց սովորեցնելով, որ ամեն, ինչ որ ձեզ պատվիրեցի’ պահեն, և ահա Ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհի վերջը” (համար 20):YRPArm 335.2

    Նա մեզ հետ է, երբ մենք սովորեցնում ենք Հին և Նոր Կտակարան-ներում Նրա ասած խոսքերը: Նա, Ով տվեց պատվիրանը Նոր Կտա-կարանում, Նա է, Ով տվեց Հին Կտակարանի ցուցումները: Հին և Նոր Կտակարանները երկուսն էլ սուրբ են, որովհետև դրանք երկուսն էլ պա-րունակում են Քրիստոսի բառերը: Ադամի մեղանչումից հետո երկնքից երկիր եկող ողջ հաղորդակցությունը եղել է Քրիստոսի միջոցով: Նա, ով հավատում է Հին և Նոր Կտակարանների ցուցումներին, ով անում է այն, ինչ Քրիստոսը հրահանգել է դրանցում, իր հետ մշտապես ունի Փրկչին: Քրեսսի հավաքածու, 126:YRPArm 335.3

    Առաքյալներն ու մարգարեները, հին ժամանակների սուրբ մարդիկ իրենց բնավորութունները չէին կատարելագործում հրաշքներով, որևէ հիասքանչ և անսովոր դրսևորումով, այլ օգտագործում էին Աստծուց իրենց տրված կարողությունները’ վստահելով միմիայն Քրիստոսի արդարությանը: Եվ բոլորը, ովքեր կօգտագործեն միևնույն միջոցը, կարող են վստահ լինել միևնույն արդյունքին: Վեհաժողովի օրաթերթ, 1900թ. հուլիսի 1:YRPArm 335.4

    Սատանան ցանկանում է, որ Աստծո օրենքի յուրաքանչյուր խախտող իրեն սուրբ հայտարարի: Սա այն է, ինչ անում է հենց ինքը: Նա իրեն բավարարված է զգում, երբ մարդիկ իրենց հավատը կառուցում են շինծու ուսմունքների և կրոնական խանդավառության վրա, որովհետև կարող է նման մարդկանց ծառայեցնել հոգիներ մոլորեցնելու իր նպատակին: Ավետարանչություն, 597:YRPArm 335.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents