Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ՑՆԾԱԼՈՎ ԽՈՍՔՈՎ ապրիլ 17

    Քո խոսքերը գտնվեցին, և ես կերա նրանց, և Քո խոսքն ինձ համար սրտիս ցնծություն և ուրախություն եղավ, որովհետև Քո անունը կանչված է ինձ վրա, ով Եհովա Զորաց Աստված։ Երեմիա 15.16:YRPArm 117.1

    Աստվածաշնչյան հավատը կիրառելը ենթադրում է մշտական համ-բերատարություն, քնքշություն, ինքնամերժում, ինքնազոհաբերություն: Բայց եթե Աստծո Խոսքը դառնում է մեր կյանքի մշտական սկզբունքը, այն ամենը, ինչ մենք պետք է անենք, ամեն մի բառ, ամեն մի պարզ գոր-ծողություն ցույց կտա, որ մենք ենթարկվում ենք Հիսուս Քրիստոսին, որ նույնիսկ մեր մտքերն են բերվել Նրա «գերություն”: Եթե Աստծո Խոսքը սրտով ընդունվում է, այն կազատի հոգին ինքնավստահությունից և ինքնակախվածությունից: Մեր կյանքը կլինի բարու ուժ, որովհետև Սուրբ Հոգին կլցնի մեր միտքը այն ամենով, ինչ աստվածային է: Քրիստոսի հա-վատը կգործածվի մեր կողմից, քանի որ մեր կամքը կլինի Աստծո կամքի հետ կատարյալ համապատասխանության մեջ:YRPArm 117.2

    Ճշմարիտ կրոնը դավանել հայտարարողներից շատերը, ցավոք, արհամարհում են երկնքի ճանապարհը մատնանշող Աստծո տված Ուղեցույցը: Նրանք կարող են կարդալ Աստվածաշունչը, սակայն Աստծո Խոսքը պարզապես կարդալը, ինչպես կկարդային մարդու գրած բառերը, կտան միայն մակերեսային գիտելիքներ: Ճշմարտության մասին խոսելը լսողին չի սրբացնի: Նրանք կարող են հայտարարել, թե աշխատում են Աստծո համար, մինչդեռ, եթե Քրիստոսն իրենց մեջ լիներ, կասեր. «Մոլորված եք, որ չգիտեք գրքերը և ոչ Աստծո զորությունը” (Մատթեոս 22.29): Նման մարդիկ չեն կարող իմանալ, թե ինչ ասել է ճշմարիտ կրոն:YRPArm 117.3

    «Այն բանը, որ Ես ձեզ հետ խոսեցի”, ասաց Քրիստոսը, «հոգի է և կյանք է” (Հովհաննես 6.63): Երեմիան վկայում է Աստծո Խոսքը’ ասելով. «Քո Խոսքերը գտնվեցին, և ես կերա դրանց, և Քո Խոսքն ինձ համար սրտիս ցնծություն և ուրախություն եղավ”: Աստծո Խոսքում աստվածային բժշկություն կա, որն, այսպես կոչված, իմաստուն և խոհեմ մարդիկ չեն կարող վերապրել, բայց որը բացահայտվում է երեխաներին: «Խոսքերիդ հայտնությունը լույս է տալիս և իմաստուն է անում պարզամիտներին” (Սաղմոս 119.130): Եթե Խոսքը պահպանվում է սրտում, այն դառնում է մտքի գանձատունը, որից մենք հին ու նոր գանձեր ենք դուրս բերում: Մեզ համար այլևս հաճելի չի լինում մտածել երկրային բաների մասին, և մենք ասում ենք. «Քո Խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լույս’ իմ ճանապարհի համար” (համար 105): Ռևյու ընդ Հերալդ, 1897թ. մայիսի 4:YRPArm 117.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents