Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    ԽՈՐՀՈՒՐԴ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՆ ՕԳՈՍՏՈՍ 25

    Արածեցրեք Աստծո հոտը, որ ձեզ մոտ է’ վերակացու լինելով ոչ թե ստիպված, այլ հոժար կամքով, ոչ թե պիղծ շահասիրությունով, այլ հոժարությունով, ոչ թե ինչպես վիճակների վրա տիրապետելով, այլ հոտին օրինակներ լինելով: Ա Պետրոս 5.2, 3:YRPArm 251.1

    Ես ցուցում եմ ստացել ասելու մեր ծառայող եղբայրներին՝ թող ձեր շուրթերից դուրս եկող լուրերը լինեն լի Աստծո Հոգու ուժով: Եթե երբևէ եղել է ժամանակ, երբ մենք Սուրբ Հոգու հատուկ առաջնորդության կարիք ենք զգացել, դա հիմա է: Մենք լիարժեք նվիրաբերման կարիք ունենք: Այժմ այն ժամանակն է, որ մենք ցույց տանք աշխարհին Աստծո զորությունը մեր սեփական կյանքում և մեր ծառայության մեջ:YRPArm 251.2

    Աստված փափագում է տեսնել, որ երրորդ հրեշտակի լուրի հռչակումն առաջ է գնում աճող արդյունավետությամբ: Ինչպես որ Նա աշխատել է բոլոր դարերում Իր ժողովրդին հաղթանակ տալու համար, այնպես էլ այս դարում է ցանկանում հաղթական իրականացման տանել Իր նպատակներն Իր եկեղեցու համար: Նա առաջարկում է Իր հավատացյալ սուրբերին համախմբված առաջ գնալ՝ զորությունից առաջանալով ավելի մեծ զորության, հավատից՝ դեպի Իր գործի ճշմարտության և արդարության նկատմամբ երաշխիքն ու վստահությունը:YRPArm 251.3

    Մենք ժայռի պես ամուր պետք է կանգնենք Աստծո Խոսքի սկզբունքների վրա՝ հիշելով, որ Աստված մեզ հետ է՝ ուժ տալու յուրաքանչյուր նոր փորձառության դիմակայելու համար: Եկեք մշտապես պահպանենք մեր կյանքում արդարության սկզբունքները, որպեսզի առաջ գնանք զորու-թյունից զորություն Տիրոջ անունով: Մեզ համար պետք է շատ սուրբ լինի այն հավատը, որը հիմնավորվել է Աստծո Հոգու ցուցումներով և հավա-նությամբ մեր փորձառության վաղ շրջանից մինչև ներկա ժամանակը: Մենք պետք է իբրև շատ թանկարժեք մի բան փայփայենք այն գործը, որը Տերն առաջ է տանում Իր պատվիրանները պահող ժողովրդի միջոցով, և որը ժամանակի առաջ գնալու հետ Իր շնորհի զորությամբ կդառնա ավելի ուժեղ և արդյունավետ:YRPArm 251.4

    Թշնամին փորձում է կուրացնել Աստծո ժողովրդի զանազանումը և թուլացնել նրա արգասավորությունը, սակայն եթե ժողովուրդն աշխատի այնպես, ինչպես կառաջնորդի Աստծո Հոգին, Նա նրա առջև կբացի հին ամայի վայրերը կառուցելու գործի հնարավորության դռներ: Աստծո ժողովրդի փորձառությունը հաստատուն կերպով կաճի, մինչև Տերը կիջնի երկնքից զորությամբ և մեծագույն փառքով՝ Իրեն հավատարիմների վրա դնելու վերջանական հաղթանակի Իր կնիքը: Ռևյու ընդ Հերալդ, 1913թ. հունիսի 12: YRPArm 251.5