Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԴՈՒՔ ԿԸՆԴՈՒՆԵՔ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    ԲԱՑԵԼՈՎ ՍԻՐՏԸ հոկտեմբեր 9

    Ես որթն եմ, դուք’ ճյուղերը, նա, որ Ինձանում մնում է, և Ես’ նրանում, նա շատ պտուղ է բերում, որովհետև առանց Ինձ չեք կարող ոչինչ անել։ Հովհաննես 15.5:YRPArm 298.1

    Աստված կամենում է մարդուն դարձնել աստվածային ազդեցության շտեմարան, և Աստծո ծրագրի իրականացման միակ խոչընդոտն այն է, որ մարդիկ փակում են իրենց սրտերը կյանքի Լույսի առաջ: Հավա-տուրացությունը մարդուց Սուրբ Հոգին վերցնելու պատճառ դարձավ, սակայն փրկագնման ծրագրի միջոցով երկնային այս օրհնությունը կվե-րականգնվի նրանց համար, ովքեր անկեղծորեն ցանկանում են դա: Տերը խոստացել է տալ ամեն բարի բաները նրանց, ովքեր խնդրում են Իրենից, և այդ ամեն բարին համարվում է Սուրբ Հոգու պարգևի հետ տրված:YRPArm 298.2

    Որքան շատ ենք մենք գիտակցում մեր իրական կարիքները, մեր իրական աղքատությունը, այնքան շատ կցանկանանք Սուրբ Հոգու պարգևը: Մեր սրտերը կթեքվեն ոչ թե փառասիրության և ենթադրու-թյունների, այլ երկնային լուսավորություն ստանալու ջերմեռանդ աղոթքի կողմը: Մենք չենք տեսնում մեր կարիքը, չենք գիտակցում մեր աղ-քատությունը, այդ պատճառով չենք նայում Հիսուսին՝ մեր հավատի Զորագլխին և Կատարողին, և ջերմեռանդ աղոթքներ չենք անում օրհ-նությունների հեղման համար:YRPArm 298.3

    Հիսուսն ասաց. «Խնդրեք և կտրվի ձեզ, որոնեք և կգտնեք, դուռը թակեք և կբացվի ձեզ” (Մատթեոս 7.7): Մենք ձգտում ենք ձեռք բերել հոգևոր բաներ դրանց կարիքի և արժեքի մեր գնահատմանը համաչափ: «Առանց Ինձ չեք կարող ոչինչ անել”, ասաց Հիսուսը, սակայն դեռևս շատերը կարծում են, թե մարդը կարող է շատ բան անել իր սեփական սահ-մանափակ ուժով և իմաստությամբ: Սատանան պատրաստ է առաջարկել իր խորհուրդները, որպեսզի կյանքի խաղում հոգիներ շահի:YRPArm 298.4

    Երբ մարդիկ չեն զգում իրենց եղբայրների հետ խորհրդակցելու կարիքը, ուրեմն մի բան այն չէ: Նրանք վստահում են իրենց իմաստությանը: Կարևոր է, որ եղբայրներն իրար հետ խորհրդակցեն: Սա ես ստիպված էի պնդել վերջին քառասունհինգ տարիների ընթացքում: Կրկին ու կրկին ցուցումներ են տրվել, որ նրանք, ովքեր Աստծո գործում կարևոր դեր են խաղում, չպետք է քայլեն իրենց սեփական գաղափարների համեմատ, այլ խորհրդակցեն միմյանց հետ: Ձեռագրեր 2.333:YRPArm 298.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents